Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 45 Պայմանագրային զինծառայողին այլ մարմիններ գործուղման կարգը և զինվորական ծառայության անցման առանձնահատկությունները. 1. Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողները կարող են գործուղվել պետական մարմիններ, կազմակերպություններ, հիմնարկներ և ուսումնական հաստատություններ (այսուհետ` այլ մարմիններ)` հետագա ծառայությունը շարունակելու: Գործուղումն իրականացվում է պայմանագրային զինծառայողի համաձայնությամբ` այլ մարմնի հարցման հիման վրա. 2. Գործուղված զինծառայողների հետ հերթական պայմանագիր կնքում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված այն մարմնի ղեկավարի միջնորդությամբ, որտեղ գործուղվել է զինծառայողը. 3. Գործուղված պայմանագրային զինծառայողի զինվորական կոչման շնորհումը, զինվորական ծառայությունից արձակումը, գերատեսչական և պետական պարգևներով պարգևատրումը կատարվում են ընդհանուր հիմունքներով` պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված այն մարմնի ղեկավարի միջնորդությամբ, որտեղ գործուղվել է զինծառայողը. 4. Գործուղման անհրաժեշտությունը վերանալուց հետո պայմանագրային զինծառայողներն ուղարկվում են գործուղող մարմին` նրանց հետագա զինվորական ծառայության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Զինվորական ծառայությունը շարունակելու ցանկություն չհայտնած պայմանագրային զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից` առանց զինվորական պաշտոնի նշանակվելու: Նշված դեպքում պայմանագրային զինծառայողի զինվորական ծառայության ավարտի օր համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից (այլ զորքերից) արձակվելու օրը: |