FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  5

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) ահաբեկչական գործողություն` ահաբեկչական բնույթի հանցագործության անմիջական կատարում` պայթյունի, հրկիզման, միջուկային պայթուցիկ տարրերի, ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական, պայթուցիկ, թունավորող, ուժեղ ներգործող նյութերի կիրառման կամ դրա սպառնալիքի, տրանսպորտային միջոցների կամ այլ օբյեկտների ոչնչացման, վնասման կամ զավթման, պետական կամ հասարակական գործչի, ազգային, էթնիկական, կրոնական կամ բնակչության այլ խմբերի ներկայացուցչի կյանքի դեմ ոտնձգության, պատանդների վերցման, մարդու առևանգման, տեխնոգեն բնույթի վթարների և աղետների համար պայմաններ ստեղծելու ճանապարհով անորոշ շրջանակի անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու նպատակով վտանգ ստեղծելու կամ այդպիսի վտանգի ստեղծման իրական սպառնալիքի, ցանկացած ձևի և ցանկացած միջոցներով սպառնալիքների տարածման, մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս հասցնելու կամ հասարակական վտանգավոր հետևանքներ առաջացնող այլ գործողությունների միջոցով.
    2) ահաբեկչական գործունեություն` ահաբեկչական գործողության կազմակերպում, նախապատրաստում և իրականացում, ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ բռնության, ահաբեկչական նպատակներով նյութական օբյեկտների ոչնչացման հրահրում, ահաբեկչական գործողություն կատարելու համար անօրինական զինված կազմավորման, հանցավոր խմբավորման կազմակերպում, ինչպես նաև մասնակցություն այդպիսի գործողությանը, ահաբեկիչների հավաքագրում, զինում, ուսուցանում, ահաբեկչական կազմակերպության կամ ահաբեկչական խմբի ֆինանսավորում կամ այլ աջակցություն.
    3) ահաբեկիչ՝ ահաբեկչական գործողություն, ահաբեկչական գործողության նախապատրաստում կամ դրա կատարման փորձ կատարած անձ.
    4) ահաբեկչության դեմ պայքար՝ ահաբեկչական գործունեության բացահայտմանը, կանխմանը, խափանմանը, հետևանքների նվազեցմանն ուղղված գործունեություն.
    5) հակաահաբեկչական գործողություն՝ ահաբեկչական գործողության բացահայտմանը, կանխմանը, ինչպես նաև պետության շահերի և ֆիզիկական անձանց անվտանգության ապահովմանը, ահաբեկիչների վնասազերծմանը և ահաբեկչական գործողությունների հետևանքների նվազեցմանն ուղղված հատուկ միջոցառումներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  5

6) հակաահաբեկչական գործողության իրականացման գոտի՝ տեղանքի առանձին հատվածներ, տրանսպորտային միջոց, շենք, շինություն, կառույց և դրանց հարող տարածքներ, որոնց սահմաններում անցկացվում է նշված գործողությունը.
    7) պատանդ՝ պետությանը, կազմակերպությանը կամ առանձին անձանց որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով առևանգված կամ պահվող անձ։