Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) և հաստատման ընթացակարգերը. 1. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը կամ Հանրապետության նախագահի՝ միջազգային պայմանագիրը հաստատելու մասին հրամանագրի նախագիծը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հետ օրենքով սահմանված կարգով ներկայացնում է Կառավարություն. 2. Կառավարությունը միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը կամ միջազգային պայմանագրի հաստատման մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը կամ Հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում օրենքով սահմանված կարգով. 3. Նախքան միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը Կառավարությունը, Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: |