Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 23 Արժեթղթերի հրապարակային առաջարկն օտարերկրյա թողարկողների կողմից. 1. Սույն բաժնի դրույթները տարածվում են օտարերկրյա թողարկողի արժեթղթերի` Հայաստանի Հանրապետությունում հրապարակային առաջարկի վրա, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով. 2. Օտարերկրյա թողարկողի արժեթղթերի հրապարակային տեղաբաշխումը կարող է իրականացվել միայն սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունները մատուցելու իրավունք ունեցող անձի կողմից, որը թողարկողի հետ կնքել է արժեթղթերի տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագիր. 3. Օտարերկրյա թողարկողի ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցելու համար տեղաբաշխողը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝ 1) ազդագիրը 1 օրինակից և ազդագրի տեքստի էլեկտրոնային տարբերակը. 2) թողարկողի կանոնադրության պատճենը. 3) թողարկողի պետության իրավասու մարմնի տված` ազդագրի գրանցման վկայականը կամ այլ փաստաթուղթ, որով թույլատրվում է ազդագրի հրապարակումը (եթե նման փաստաթուղթ առկա է). 4) թողարկողի աուդիտն իրականացնող անձի հաստատած՝ թողարկողի նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվության պատճենը. 5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ կնքված պայմանագիրը, որով վերջինս ստանձնում է տեղաբաշխման իրականացման պարտականությունները. 6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված փաստաթղթերը կազմված են օտար լեզվով, ապա դրանք Կենտրոնական բանկ են ներկայացվում հայերեն տարբերակի հետ մեկտեղ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 19-րդ հոդվածով. 5. Կենտրոնական բանկը կարող է գրանցել օտարերկրյա թողարկողի ազդագիրը, որը կազմվել է օտարերկրյա պետության օրենսդրության համաձայն, եթե Կենտրոնական բանկի կարծիքով` 1) ազդագիրը կազմվել է արժեթղթերի շուկան վերահսկող մարմինների միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ներառյալ` Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության կողմից ընդունված տեղեկատվության բացահայտման ստանդարտները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 23 2) թողարկողի երկրի օրենսդրությամբ ազդագրում ներառվող տեղեկատվության նկատմամբ սահմանված պահանջները համարժեք են սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին. 6. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերի վաճառքի կարգն ու պայմանները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: |