FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  222

11. Կենտրոնական բանկի կողմից վերագրանցվելուց հետո 5 օրվա ընթացքում վերագրանցված ընկերությունների բաժնետերերը վերագրանցված ընկերությունների՝ իրենց պատկանող բաժնետոմսերն օտարում են Հայաստանի Հանրապետությանը կամ կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան անձին.
12. Հայաստանի Հանրապետությունը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ձեռք բերված բաժնետոմսերը կարող է մասնավորեցնել: Սույն մասը հանդիսանում է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական գույքի մասնավորեցման ծրագրի անբաժանելի մասը.
13. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով վերագրանցվելու համար Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է դիմել դատարան՝ Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության և (կամ) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության լուծարման պահանջով.
14. Վերագրանցված ընկերությունները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից չորս ամսվա ընթացքում դիմել Կենտրոնական բանկ սույն օրենքով սահմանված կարգով՝ համապատասխանաբար կարգավորվող շուկայի օպերատոր և Կենտրոնական դեպոզիտարիա վերագրանցվելու և լիցենզավորվելու համար: Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու սույն օրենքի 104-րդ և 184-րդ հոդվածներով սահմանված փաստաթղթերի ներկայացման բացառություններ և (կամ) առանձնահատկություններ վերագրանցված ընկերությունների, դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  222

15. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված դեպքում Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության և (կամ) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության լուծարման գործընթացի (այդ թվում՝ նրա լուծարման դեպքում նրա գույքի տնօրինման) նկատմամբ տարածվում են իրավաբանական անձանց միությունների լուծարման գործընթացի համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված պահանջները: Սույն օրենքի հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2000 թվականի հուլիսի 6-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետի երկրորդ նախադասությունը.
16. Վերակազմավորման, վերագրանցման և լիցենզավորման ողջ ընթացքում ֆոնդային բորսայի կողմից արժեթղթերի և արտարժույթի առևտրի կազմակերպման, իսկ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից` կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի և արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի (արժեթղթերով կնքված գործարքների քլիրինգ և վերջնահաշվարկ իրականացնող գործակալի) գործառույթները պետք է իրականացվեն անխափան: Մինչև սույն օրենքի համաձայն գրանցվելը և լիցենզավորվելը վերագրանցված ընկերությունները շարունակում են գործել գործող ներքին կանոնների համաձայն, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի դրույթներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  222

Օրենքի և դրա առանձին նորմերի ուժի մեջ մտնելը և կիրառությունը.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո, բացառությամբ սույն բաժնի և սույն բաժնով նախատեսված սույն օրենքի դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից.
2. Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությունը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է վերակազմավորվեն բաց բաժնետիրական ընկերությունների.
3. Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությունը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությունը վերակազմավորման մասին որոշումն ընդունելուց հետո` մեկ օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 12-րդ օրը, պարտավոր են այդ մասին գրավոր ծանուցել իրենց բոլոր պարտատերերին: Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության պարտատերն իրավունք ունի նրանցից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում ծանուցման պահից` 7 օրվա ընթացքում.
4. Վերակազմավորվող ընկերությունների բաժնետոմսերը տեղաբաշխվում են վերակազմավորման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ համապատասխանաբար Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող անձանց միջև հավասարաչափ: Տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքների ընդհանուր գումարը պետք է հավասար լինի՝
    1) վերակազմավորմանը նախորդող վերջին եռամսյակի վերջին օրվա դրությամբ ինքնակարգավորվող կազմակերպության զուտ ակտիվների (այսուհետ՝ զուտ ակտիվներ) չափին, եթե այն փոքր չէ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաց բաժնետիրական ընկերությունների համար սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից: Այս դեպքում վերակազմավորված ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելիս դրանք ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց կողմից վճարում չի կատարվում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  222

2) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաց բաժնետիրական ընկերությունների համար սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափի և զուտ ակտիվների փաստացի արժեքի տարբերությանը, եթե տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության զուտ ակտիվների արժեքը դրական մեծություն է, սակայն փոքր է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաց բաժնետիրական ընկերությունների համար սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից: Այս դեպքում վերակազմավորված ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելիս դրանք ձեռք բերելու իրավունք ունեցող անձանց կողմից կատարվող վճարումների ընդհանուր գումարը հավասար պետք է լինի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաց բաժնետիրական ընկերությունների համար սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափի և զուտ ակտիվների փաստացի արժեքի տարբերությանը.
5. Եթե տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության զուտ ակտիվների արժեքը բացասական մեծություն է, ապա տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքների ընդհանուր գումարը պետք է հավասար լինի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաց բաժնետիրական ընկերությունների համար սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափին.
6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ մասով սահմանված դեպքերում տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող անձինք այդ կետերով սահմանված չափով ստանում են թողարկված բաժնետոմսերի դիմաց վճարելու և դրանք ձեռք բերելու իրավունք.
7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տվյալ վերակազմավորվող ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են մինչև բաժնետոմսերի դիմաց վճարման կատարումը և դրանց ձեռքբերումը կատարել դրամական ներդրում տվյալ վերակազմավորվող ընկերությունում՝ կուտակված վնասը ծածկելու նպատակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  222

8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավունքը չօգտագործելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դրամական ներդրումը չկատարելու դեպքում տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող անձը պարտավոր է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավունքն ամբողջությամբ օտարել Հայաստանի Հանրապետությանը կամ կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի՝ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով Կենտրոնական բանկ դիմելուց առնվազն 2 օր առաջ: Այս դեպքում սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դրամական ներդրում կատարելու պարտավորությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կամ կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան անձի վրա.
9. Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությունը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում դիմել Կենտրոնական բանկ՝ որպես բաց բաժնետիրական ընկերություն վերագրանցվելու համար՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
    1) որպես բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորման որոշումը.
    2) Կանոնադրությունը՝ 6 օրինակից.
    3) փոխանցման ակտը.
    4) վերագրանցման դիմումը.
10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված փաստաթղթերի հիման վրա, դրանց ստացման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը պարզեցված կարգով վերագրանցում է Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը՝ որպես բաց բաժնետիրական ընկերություններ (այսուհետ նաև` վերագրանցված ընկերություններ): Կենտրոնական բանկի կողմից սույն մասի համաձայն Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության վերագրանցվելու օրվանից իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում նրանց գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  222

17. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` չորս ամսվա ընթացքում, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի օրենքի համաձայն ստացած լիցենզիայի հիման վրա գործող մասնագիտացված անձինք պետք է վերագրանցվեն և վերալիցենզավորվեն որպես ներդրումային ընկերություններ՝ սույն օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` չորս ամսվա ընթացքում, սույն օրենքի համաձայն որպես ներդրումային ընկերություններ չվերագրանցված և չվերալիցենզավորված մասնագիտացված անձանց լիցենզիաները սույն օրենքի ուժով համարվում են ուժը կորցրած: Սույն մասով նախատեսված դեպքերում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնում է Կենտրոնական բանկը, իսկ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում մասնագիտացված անձի՝ որպես իրավաբանական անձի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի կողմից նրա՝ որպես ներդրումային ընկերություն վերագրանցմամբ: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի ներկայացման բացառություններ և (կամ) առանձնահատկություններ սույն մասին համաձայն վերագրանցված և վերալիցենզավորված ընկերությունների, դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների համար.
18. Մինչև սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված ժամկետը բրոքերային գործունեության լիցենզիա ստացած անձինք իրավունք ունեն իրականացնելու սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ և 6-րդ կետերով նախատեսված ներդրումային ծառայությունները, արժեթղթերի հավատարմագրային կառավարման լիցենզիա ստացած անձինք՝ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունը, դիլերային գործունեության լիցենզիա ստացած անձինք` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված ներդրումային ծառայությունները.
19. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սույն օրենքի համաձայն վերագրանցվելը և վերալիցենզավորվելը սույն հոդվածի 17-րդ մասում նշված մասնագիտացված անձինք գործում են 2000 թվականի հուլիսի 6-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  222

20. Սույն օրենքի 130-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերի թողարկողների վրա.
21. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ֆոնդային բորսայում ցուցակված արժեթուղթը համարվում է թույլատրված ֆոնդային բորսայում կամ կարգավորվող շուկայում առևտրին՝ շուկայի կանոնների համաձայն, եթե տվյալ արժեթղթի թողարկողը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` 15 աշխատանքային օրվա ընթացքում, ֆոնդային բորսային է ներկայացնում ցուցակման պահպանման դիմում: Սույն մասով սահմանված ժամկետում ցուցակման պահպանման դիմում չներկայացնելու դեպքում տվյալ արժեթղթերը համարվում են ապացուցակված: Այս մասին Կենտրոնական բանկը ծանուցում է ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերի թողարկողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` 5 աշխատանքային օրվա ընթացքում.
22. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 2000 թվականի հուլիսի 6-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրված արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնելու որակավորումը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք տարի ժամկետով.
23. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2000 թվականի հուլիսի 6-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի ընդունած իրավական ակտերը շարունակում են գործել սույն օրենքի նորմերին չհակասող մասով` մինչև դրանց ուժը կորցրած ճանաչելը.
24. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2000 թվականի հուլիսի 6-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, բացառությամբ սույն հոդվածի 19-րդ մասով սահմանված դեպքերի: 2007 թ. հոկտեմբերի 20ԵրևանՀՕ-195-Ն