Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ՝ գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա. լիցենզավորում՝ գործընթաց՝ կապված լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ. լիցենզավորող մարմիններ՝ պետական մարմիններ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում են լիցենզավորում. լիցենզավորված անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ, որն օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա. հայտատու (դիմող)՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ, որը դիմել է լիցենզավորող մարմին` լիցենզիայի ստացման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակ ստանալու համար. պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում՝ տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով). կոպիտ խախտում՝ կոպիտ է համարվում այն խախտումը, որի հետևանքով` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 - այլ անձանց հասցվել է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով վնաս, - անձի առողջությանը պատճառվել է թեթև կամ նվազ ծանր վնաս. պարբերաբար խախտում՝ պարբերաբար է համարվում այն խախտումը, որի կատարման համար լիցենզավորված անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գրավոր նախազգուշացվել է, և որի չկատարումը կարող էր պատճառել թեթև կամ նվազ ծանր վնաս. չարամտորեն խախտում՝ չարամտորեն է համարվում այն խախտումը, որը շարունակվել է կատարվել լիցենզավորող մարմնի գրավոր զգուշացումից հետո, և որի չկատարումը կարող էր ծանր վնաս հասցնել. ծանր վնաս՝ ծանր վնաս է համարվում այն վնասը, որը` - նվազ ծանր վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, - ծանր վնաս է պատճառել անձի առողջությանը, - առաջացրել է մարդու մահ, - այլ անձանց հասցրել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող վնաս: |