FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Գնումներին մասնակցելու հավասարությունը.
1. Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք.
2. Գնումների գործընթացին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի (անձանց) մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար.
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասը չի կիրառվում, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է, որ հայտեր կարող են ներկայացնել բոլորը, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը ենթակա չէ փոփոխման: Եթե կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասը, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է այդ սահմանափակման մասին.
4. Արգելվում է սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված փոխկապակցված անձանց և (կամ) միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ`
    1) պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների.
    2) սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի.
5. Պատվիրատուի մասնակցությամբ իրավաբանական անձինք գնումներին մասնակցում են այլ մասնակիցների հետ հավասար իրավունքով, և այդ կազմակերպություններում պատվիրատուի մասնակցության հանգամանքը չի կարող հանգեցնել այդ անձանց համար որևէ արտոնության կամ այլ նպաստավոր պայմանների սահմանմանը և կիրառմանը: