Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 6 Ներքին աուդիտի բնույթը. 1. Կազմակերպության գործունեությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով` ներքին աուդիտը պետք է աջակցի կազմակերպությանը հասնել իր նպատակներին` 1) օժանդակելով կազմակերպության ղեկավարին` կազմակերպությունում առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու գործում. 2) գնահատելով ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետությունը և համապատասխանությունը հետևյալ պայմաններին` ա. կազմակերպության ղեկավարության կողմից ռիսկերի բացահայտում, գնահատում և կառավարում, բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին, գերատեսչական նորմատիվ ակտերին և այլնին) համապատասխանություն, գ. տնտեսող, արդյունավետ և օգտավետ գործառույթներ, դ. տեղեկությունների վստահելիություն և ամբողջականություն, ե. կորուստներից, չարաշահումներից և վնասներից ակտիվների ու ռեսուրսների պահպանման հուսալիություն, զ. առաջադրանքների կատարում և նպատակների իրագործում. 2. Ներքին աուդիտն իրականացվում է որոշակի աուդիտորական առաջադրանքների ապահովմանն ուղղված հավաստիացման կամ խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով. 3. Հավաստիացման ծառայությունների համար իրականացվող աուդիտը կազմված է ներքին աուդիտորի կողմից ապացույցների օբյեկտիվ գնահատումից, որպեսզի անկախ դիրքորոշում կամ եզրակացություն ներկայացվի գործընթացի, համակարգի կամ աուդիտի ենթարկված այլ բաղադրիչի վերաբերյալ. 4. Հավաստիացման ծառայությունների համար իրականացվող յուրաքանչյուր աուդիտի խնդիրներն ու շրջանակը սահմանվում են աուդիտորական առաջադրանքով: Ներքին աուդիտն իրականացվում է հետևյալ փուլերով` պլանավորում, փաստացի գնահատումների իրականացում, հաշվետվություն և հետագա գործողություններ` ներկայացված առաջարկությունների կատարմանը հետևելու նպատակով. 5. Հավաստիացման ծառայությունների համար նշանակված աուդիտորական առաջադրանքն իրականացվում է համակարգային մոտեցմամբ` համապատասխանության աուդիտի կամ կատարողականի աուդիտի միջոցով կամ համապատասխանության և կատարողականի աուդիտի տեսակների համակցությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 6 6. Խորհրդատվական ծառայությունների համար նշանակված աուդիտորական առաջադրանքը բաղկացած է խորհրդատվության, կարծիքի ներկայացման, ուսուցման և այլ ծառայությունների մատուցումից, որոնք ուղղված են կազմակերպության ռիսկերի կառավարման և հսկման գործընթացի բարելավմանը: Ներքին աուդիտորը չի կարող իրականացնել կազմակերպության կառավարման որևէ գործառույթ. 7. Խորհրդատվական ծառայությունների նպատակով նշանակված աուդիտը նախաձեռնում է կազմակերպության ղեկավարը, և յուրաքանչյուր նման աուդիտի խնդիրներն ու շրջանակը սահմանվում են աուդիտորական առաջադրանքով: |