Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 55 գ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հայտարարություններն այն մասին, որ նրանց մասնակցության միջոցով որևէ նոր անձ բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձի կարգավիճակ ձեռք չի բերել: Եթե այլ անձ բանկում ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, ապա բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու նպատակով այդ անձի՝ բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ձեռք բերելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկ ներկայացնել բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթերը, ինչպես նաև այն իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթերը (այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը, ֆինանսական հաշվետվություններ, տեղեկություններ ղեկավարների մասին, տեղեկություններ նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին), որոնցում բանկում անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը հանդիսանում է նշանակալից մասնակցություն ունեցող անձ: Սույն մասով սահմանված հաշվետվությունները և տեղեկությունները բանկ ներկայացնելու պարտականությունը կրում են բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք. 4. Բանկի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ. 5. Բանկերը հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 55 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և այլ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 1. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում տարեկան, եռամսյակային ֆինանսական և այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկը կարող է սահմանել հաշվետվությունների ներկայացման նաև այլ պարբերականություն. 2. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանք ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկը` հաշվի առնելով միջազգային ստանդարտները. 3. Յուրաքանչյուր բանկ Կենտրոնական բանկի սահմանած ձևով, դեպքերում, կարգով և ժամկետներում, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել` ա) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ այդ իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին. բ) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց ֆինանսական հաշվետվությունները, տեղեկություններ այդ փոխկապակցված իրավաբանական անձանց ղեկավարների և նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին. |