Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 95 Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումը, որոնք իրականացվում են մինչև Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնելը. 1. Մաքսային հսկողության տակ գտնվող և Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող բեռնային մյուս գործողությունները, ինչպես նաև այդպիսի ապրանքներ փոխադրող՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների փոխարինումն այլ տրանսպորտային միջոցներով թույլատրվում է այն մաքսային մարմնի թույլտվությամբ, որի գործունեության տարածքում իրականացվում է համապատասխան գործողությունը, իսկ եթե ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող այդպիսի գործողությունները կարող են իրականացվել առանց դրանց վրա դրված մաքսային կապարակնիքներն ու կնիքները վնասելու, կամ եթե ապրանքների վրա մաքսային կապարակնիքներ ու կնիքներ դրված չեն եղել՝ մաքսային մարմնին էլեկտրոնային կամ գրավոր ձևով ծանուցելուց հետո. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները կարող են իրականացվել առանց մաքսային մարմնի թույլտվությունը ստանալու կամ նրան ծանուցելու, եթե այդպիսի գործողությունները իրականացվում են առաջին կամ երրորդ տիպի վկայականներ ունեցող լիազորված տնտեսական օպերատորների կողմից. 3. Մաքսային մարմինն իրավասու է մերժելու սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունների իրականացման համար թույլտվություն տալը, եթե տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում, արգելքների կամ սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերում կամ անդամ պետությունների պետական մարմինների կողմից տրված այլ փաստաթղթերում առկա է այդպիսի գործողություններ իրականացնելու արգելք. 4. Անձի դիմումի հիման վրա՝ մաքսային մարմինը թույլատրում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հետ մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս բեռնային գործողությունների կատարումը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետը. 5. Սույն գլխի կիրառման նպատակներով միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց ասելով ենթադրվում է նաև այն տրանսպորտային միջոցը, որով ապրանքները փոխադրվում են Միության մաքսային տարածքով՝ Միության մաքսային տարածքի սահմանների ներսում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 95 6. Սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների նկատմամբ կատարվում են սույն Օրենսգրքի 148-րդ հոդվածին համապատասխան: |