Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 201 «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը և կիրառումը. 1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների և Միության ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որի համաձայն այդպիսի ապրանքները տեղավորվում և օգտագործվում են ԱՏԳ տարածքի կամ դրա մի մասի սահմաններում` առանց մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ այդպիսի մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանների կատարմամբ. 2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են այն ապրանքները, որոնք նախատեսված են ԱՏԳ տարածքում ԱՏԳ ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) կողմից տեղավորման և (կամ) օգտագործման համար ԱՏԳ ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) կողմից ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման նպատակով՝ «ԱՏԳ տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին (պայմանագրին) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին, ձեռնարկատիրական ծրագրին) համապատասխան, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ այդպիսի անդամ պետության տարածքում ստեղծված առանձին ԱՏԳ տարածքում դրանց տեղավորման և (կամ) օգտագործման համար. 3. Միության ապրանքներ հանդիսացող՝ սույն հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքները, բացառությամբ նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում տեղավորման և (կամ) օգտագործման համար ներմուծվող ապրանքների, ձևակերպվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) ընտրությամբ, եթե այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, սահմանված չէ, որ Միության այդ ապրանքները ենթակա են պարտադիր ձևակերպման «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 201 4. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքում այն անձանց կողմից տեղավորման համար նախատեսված ապրանքները, որոնք նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտներ (մասնակիցներ, սուբյեկտներ) չեն և որոնք նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտների (մասնակիցների, սուբյեկտների) հետ պայմանագիր են կնքել ապրանքների պահեստավորման (պահման), ապրանքների բեռնման (բեռնաթափման) և ապրանքների պահման, ինչպես նաև ապրանքների պահպանվածության ապահովման և ապրանքները փոխադրման (տրանսպորտային փոխադրման) նախապատրաստելու հետ կապված՝ ներառյալ խմբաքանակի մասնատման, առաքումների կազմավորման, տեսակավորման, փաթեթավորման, վերափաթեթավորման, մակնշման հետ կապված այլ բեռնային գործողությունների առնչությամբ ծառայությունների մատուցման մասին (հետագայում սույն գլխում՝ ծառայությունների մատուցման մասին պայմանագիր)՝ պայմանով, որ նշված ծառայությունները մատուցելիս ապրանքների հետ կատարվող գործառնությունները չեն փոփոխում ապրանքների բնութագրերը, որոնք կապված են ծածկագրի փոփոխության հետ՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան. 5. ԱՏԳ տարածքում գտնվող և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված Միության ապրանքների նկատմամբ թույլատրվում է ցանկացած, այդ թվում՝ սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված գործառնությունների իրականացում. 6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չեն ձևակերպվում այն տրանսպորտային միջոցները, որոնք իրականացնում են բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրում ԱՏԳ տարածք և (կամ) իրականացնում են այդպիսի ԱՏԳ տարածքից ապրանքների փոխադրում, ինչպես նաև այդպիսի տրանսպորտային միջոցների վրա գտնվող պաշարները. 7. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը, իսկ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքները պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 201 8. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, ինչպես նաև «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված Միության ապրանքներից և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձևակերպված Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ. 9. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները, և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից և Միության ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները (այսուհետ սույն գլխում՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ) ձեռք են բերում օտարերկրյա ապրանքների կարգավիճակ՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը: Այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից, այդպիսի ապրանքների կարգավիճակը որոշվում է սույն Օրենսգրքի 210-րդ հոդվածին համապատասխան. 10. Այն դեպքում, երբ ԱՏԳ տարածքում գտնվող ապրանքները մաքսային մարմնի կողմից չեն կարող նույնականացվել որպես ապրանքներ, որոնք գտնվել են ԱՏԳ տարածքում նախքան դրա ստեղծումը, կամ որպես ԱՏԳ տարածք ներմուծված կամ ԱՏԳ տարածքում պատրաստված (ստացված) ապրանքներ, ապա այդպիսի ապրանքները, ԱՏԳ տարածքից դրանց արտահանման նպատակներից ելնելով, Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դիտարկվում են որպես Միության ապրանքներ, իսկ այլ նպատակների դեպքում՝ որպես Միության մաքսային տարածք ներմուծվող օտարերկրյա ապրանքներ. 11. Սույն հոդվածի 10-րդ կետում նշված՝ ԱՏԳ տարածքից նախկինում արտահանված ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում այդպիսի ապրանքների նկատմամբ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս չի կիրառվում «վերաներմուծում» մաքսային ընթացակարգը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 201 12. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, որոնց վրա տարածվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցները, պետք է նույնականացվեն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում՝ այդպիսի ապրանքները ԱՏԳ տարածքից Միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելու համար: Այն դեպքում, եթե «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները, որոնց վրա տարածվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցները, օգտագործվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներ պատրաստելու համար, սակայն չեն կարող նույնականացվել այդպիսի ապրանքներում, ապա «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված այդպիսի օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները պետք է արտահանվեն Միության մաքսային տարածքից. 13. Հանձնաժողովն իրավասու է սահմանել այն ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնք ենթակա չեն ձևակերպման «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով: Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ կարող է սահմանվել այն ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնք ենթակա չեն այդ պետությունների տարածքներում ստեղծված (ստեղծվող) ԱՏԳ-ներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման. 14. Այն մասերը, հանգույցները, ագրեգատները, որոնք մաքսային մարմնի կողմից կարող են նույնականացվել որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կազմի մեջ մտնող (մտած) ապրանքներ, ԱՏԳ տարածքից արտահանման նպատակով դիտարկվում են որպես «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներ, և դրանց նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի դրույթները: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 201 15. Անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ սույն Օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ կետը, 207-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը չեն կիրառվում այդ անդամ պետության տարածքում ստեղծված՝ այնպիսի ԱՏԳ-ների համար, որոնց սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են Միության մաքսային սահմանի հատվածների հետ: |