FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  276

Ժամանակավոր արտահանվող (ժամանակավոր արտահանված) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքից արտահանվելու և Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվելու պայմանները.
1. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները ժամանակավոր արտահանվում են Միության մաքսային տարածքից՝ առանց արտահանման մաքսատուրքերի վճարման.
2. Միության մաքսային տարածքից արտահանված և այդպիսի տարածք հետ ներմուծվող՝ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները պահպանում են Միության ապրանքների կարգավիճակը, իսկ սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված և սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան պայմանականորեն բաց թողնված ապրանքներ համարվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները՝ օտարերկրյա ապրանքների կարգավիճակը.
3. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածք են ներմուծվում, առանց ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու, ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվելու և օգտագործման պայմանները պահպանելու դեպքում.
4. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվելու ժամկետը չի սահմանափակվում.
5. Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվող՝ Միության ապրանքներ հանդիսացող՝ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները կարող են ձևակերպվել «արտահանում» մաքսային ընթացակարգով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  276

6. Սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված և սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան պայմանականորեն բաց թողնված ապրանքներ համարվող՝ Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, որոնք գտնվում են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս, կարող են ձևակերպվել «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով.
7. Սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված՝ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, որոնք գտնվում են Միության մաքսային տարածքից դուրս, կարող են ձևակերպվել «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով.
8. Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքներն օտարերկրյա անձին փոխանցելու դեպքում անդամ պետության անձը, որն այդպիսի գործարքի կողմերից մեկն է, սեփականության իրավունքի փոխանցման օրվանից սկսած՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցը ձևակերպում է «արտահանում» մաքսային ընթացակարգով, իսկ 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված և սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան պայմանականորեն բաց թողնված ապրանք համարվող կամ սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքն օտարերկրյա անձին փոխանցելու դեպքում՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով: