Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 1 Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը. 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկայում գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները և սահմանում է՝ 1) կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի և առք ու վաճառքի կարգը. 2) կրիպտոակտիվներով ծառայությունների (այսուհետ նաև՝ կրիպտոակտիվներով ծառայություն) տեսակները, ինչպես նաև դրանց մատուցման և իրականացման կարգը. 3) կրիպտոակտիվների շուկայի կարգավորման և վերահսկողության բնագավառում Կենտրոնական բանկի իրավասությունները և պարտականությունները. 4) սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար պատասխանատվությունը. 2. Հայաստանի Հանրապետության կրիպտոակտիվների շուկան ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներ թողարկող և առաջարկող անձանց, սույն օրենքով լիցենզավորման ենթակա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց և Հայաստանի Հանրապետության տարածքում առաջարկվող կամ սույն օրենքով լիցենզավորման ենթակա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց միջոցով կրիպտոակտիվներ ձեռք բերող անձանց. 3. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով արժեթղթի կամ ածանցյալ ֆինանսական գործիքի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով. 4. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի իմաստով ֆոնդի փայի կամ բաժնետոմսի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով. 5. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի իմաստով բանկային ավանդի կամ բանկային ավանդի պայմանագրի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 1 6. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի իմաստով ապահովագրության պայմանագրի կամ վկայագրի սահմանմանը համապատասխանող կրիպտոակտիվների վրա, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքով. 7. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում հետևյալ սուբյեկտների վրա, եթե վերջիններս հանդես են գալիս որպես թողարկող կամ մատուցում են կրիպտոակտիվներով ծառայություններ․ 1) Հայաստանի Հանրապետության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության համայնքների վրա. 2) Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ցանկում ընդգրկված այլ միջազգային կազմակերպությունների վրա. 8. Սույն օրենքով սահմանված դրույթները չեն տարածվում այն կրիպտոակտիվների վրա, որոնք՝ 1) էությամբ եզակի են (յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ հատկանիշներ) և փոխարինելի չեն, կամ 2) տեխնիկապես հնարավոր չէ կամ օրենքով կամ թողարկման պայմաններով արգելվում է փոխանցել այլ անձի․ 3) թողարկվել են կենտրոնական բանկերի կամ այլ ազգային բանկերի կողմից. 9. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի իմաստով կրիպտոակտիվը չի համարվում եզակի կամ ոչ փոխարինելի, եթե նման կրիպտոակտիվը առաջարկվել է տարանջատված մասերով. 10. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը չի կարգավորվում սույն օրենքով սահմանված դրույթներով, եթե դրանք մատուցվում են՝ 1) միայն միևնույն խմբին պատկանող իրավաբանական անձանց կամ 2) լուծարային հանձնաժողովի, իսկ անվճարունակության դեպքում՝ ժամանակավոր ադմինիստրացիայի կողմից իրականացվող գործունեության շրջանակում: |