Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Տարեկան ծրագիրը, հաշվետվությունը և խորհրդի հրաժարականը. 1. Հանրային վերահսկողության խորհուրդը կազմում է իր գործունեության տարեկան ծրագիրը, որը ներառում է՝ 1) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում առկա հիմնախնդիրները. 2) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորմանն ուղղված միջոցառումները. 3) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար խորհրդի սահմանած անհրաժեշտ այլ դրույթներ. 2. Հանրային վերահսկողության խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը ֆինանսների նախարարին է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության մասին հաշվետվությունը: Հաշվետվությունը ներառում է՝ 1) համառոտ տեղեկատվություն Հանրային վերահսկողության խորհրդի գործունեության վերաբերյալ. 2) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության իրավիճակի վերլուծությունը. 3) մասնագիտացված կառույցի գործառույթների նկատմամբ իրականացված վերահսկողության միջոցառումները. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունը ֆինանսների նախարարի կողմից չհաստատվելու դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի բոլոր անդամները ներկայացնում են իրենց հրաժարականը, և, սույն օրենքի համաձայն, նշանակվում են խորհրդի նոր անդամներ: |