Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 11 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը. 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար. 2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ 1) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից կոռուպցիոն գործերի բացահայտման և քննության պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը. 2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև. 3) իր իրավասության սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական, ներքին և անհատական իրավական ակտեր, տալիս է հանձնարարականներ. 4) ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) հետ հարաբերություններում. 5) հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքը, պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը. 6) կարգապահական խախտման փաստի առթիվ ծառայողական քննություն հարուցելու նպատակով միջնորդություն է ներկայացնում կարգապահական հանձնաժողով. 7) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին, պարգևատրում է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց. 8) հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը. 9) քայլեր է ձեռնարկում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված կարգով. 10) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգման կարգը և պայմանները. 11) իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով իրականացնելու հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիայի եղանակներով: Առաքինության ստուգման գործընթացը չպետք է խոչընդոտի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների բնականոն գործունեությունը. 12) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 11 3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը, իսկ հանձնարարության բացակայության դեպքում՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի` առավել երկար մասնագիտական ստաժ ունեցող տեղակալը. 4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է Կառավարությունը՝ վեց տարի ժամկետով. 5. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում. 6. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը՝ անկախ վերանշանակման հանգամանքից: |