FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  174

Անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային գործառնությունները.
1. Անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 258-րդ հոդվածին համապատասխան.
2. Երկաթուղային տրանսպորտով երթևեկող ուղևորների նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են առանց տրանսպորտային միջոցը լքելու, բացառությամբ այն դեպքերի, երբ տրանսպորտային միջոցը լքելու նպատակը Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահպանումն է.
3. Մաքսային գործառնությունների՝ առանց երկաթուղային տրանսպորտային միջոցը լքելու իրականացման հերթականությունը սահմանում է Կառավարությունը.
4. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, սահմանում է ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման, դրանց բաց թողնելու և մաքսային հսկողությունից դուրս գտնվելու փաստը հաստատելու կարգը՝ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում և չկարգավորված մասով.
5. Միության մաքսային տարածքից նախկինում արտահանված ապրանքները հետադարձ ներմուծելիս, առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման արժեքային, քաշային կամ քանակական նորմերը գերազանցելու դեպքում Միության մաքսային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, այդ ապրանքների նույնականացման բացակայության պարագայում անձը մաքսային մարմիններ է ներկայացնում այնպիսի տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ հետադարձ ներմուծվող ապրանքներն այն նույն ապրանքներն են, որոնք նախկինում իր կողմից արտահանվել էին.
6. Այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով կամ որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսվում է մաքսատուրքի և հարկերի վճարում միասնական դրույքաչափով կամ որպես միագումար մաքսային վճար, դրանց վճարումը կատարվում է մաքսային մարմինների կողմից տրվող մաքսային մուտքի անդորրագրի հիման վրա, որի ձևը և լրացման կարգը հաստատում է Հանձնաժողովը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  174

7. Այն դեպքերում, երբ որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսվում է միագումար մաքսային վճարի մաս կազմող հարկերի վճարում, դրանց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով.
8. Մաքսային մարմինն ապահովում է ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխման կանոնների մասին տեղեկատվության մատչելիությունը, այդ թվում՝ տրանսպորտային և զբոսաշրջային կազմակերպություններում հայերեն, ռուսերեն և օտար լեզուներով կազմված տեղեկատվական թերթիկների տարածման միջոցով, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման վայրերում ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվական ցուցանակների տեղադրման միջոցով.
9. Միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքումներով կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը,
    (կամ) քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը.
10. Միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 26-րդ կետին համապատասխան՝ միասնական դրույքաչափերով գանձվող և միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքի և հարկերի հաշվարկի ձևը, դրա լրացման և այդ հաշվարկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանում է Կոմիտեն.
11. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  174

12. Սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված չափաքանակները չեն ներառում սույն օրենքի 177-րդ հոդվածում նշված անձանց անձնական օգտագործման ապրանքները, որոնց բնաիրային չափերը սահմանում է Կառավարությունը, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքին համապատասխան որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծվող ապրանքները.
13. Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ.
14. Հանձնաժողովի խորհրդի որոշման համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձինք ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռի միջոցով կարող են ներմուծել որպես ժառանգություն ստացած՝ անձնական օգտագործման ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդներ՝ յուրաքանչյուրից մեկ հատ, ինչպես նաև այլ անձնական օգտագործման ապրանքներ՝ ազատվելով մաքսատուրքերի և հարկերի վճարումից՝ տվյալ ապրանքները կամ տրանսպորտային միջոցը որպես ժառանգություն ստացած լինելու փաստը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հավաստող փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում.
15. Ֆիզիկական անձինք, ազատվելով մաքսատուրքերի և հարկերի վճարումից, կարող են ցանկացած եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել մշակութային արժեքներ, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի և արխիվային փաստաթղթերի բնօրինակներ, որոնք ներառված են Միության մասին պայմանագրի 7-րդ հավելվածի 4-րդ կետում, և որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Կառավարության սահմանած կարգով այդ ապրանքների կարգավիճակի հաստատման դեպքում: