Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.12 Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով. 1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը իրավունք ունի վերանայելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը, իսկ փաստաբանների պալատի խորհուրդը՝ նույն հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն կողմերը. 3. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումները վերանայելու համար, եթե՝ 1) այն վերանայելու մասին դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել դիմում ներկայացրած անձին ու փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովին կամ խորհրդին, և այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն. 2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի կամ տուժողի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կեղծված լինելը հանգեցրել են կարգապահական վարույթով սխալ կայացնելուն. 3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ կարգապահական վարույթին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են կարգապահական վարույթի հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է սխալ կամ չհիմնավորված որոշում կայացնելուն, կամ կարգապահական վարույթի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կամ խորհրդի անդամը. 4. Նոր հանգամանքները հիմք են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու համար, եթե՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.12 1) Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ. 2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած դատական ակտով հիմնավորվել է փաստաբանի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը. 3) վարչական դատարանն ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչել այն նորմատիվ իրավական ակտը, որի կիրառմամբ կայացվել է տվյալ որոշումը. 5. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման դիմում կարող է բերվել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից երեք ամսվա ընթացքում, եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 20 տարի. 6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում ներկայացրած անձը. 7. Դիմումի քննության արդյունքով փաստաբանների պալատի համապատասխան որոշումը կայացրած մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) համապատասխան որոշումը չվերանայելու վերաբերյալ, եթե բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը. 2) համապատասխան որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու վերաբերյալ՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում. 8. Եթե փաստաբանների պալատի համապատասխան որոշումը կայացրած մարմինը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը, ապա փաստաբանների պալատի խորհուրդը որոշում է կայացնում այդ փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.12 9. Վերանայման վարույթով գործի քննությունը փաստաբանների պալատի համապատասխան որոշումը կայացրած մարմինը իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու մասին դիմումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում: |