FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  23

ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
1. ԷԲ ընկերությունները մասնավորեցման պահից հետո շարունակում են կրել մասնավորեցման պահի դրությամբ առկա կետանցված, ինչպես նաև հաշվարկված, սակայն կատարման ժամկետը չլրացած հետևյալ պարտավորությունները` - աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, - քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց կատարվող պարբերական վճարները, - հարկային պարտավորությունները, - Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներ վճարման ենթակա այլ գումարները, - սոցիալական ապահովագրության և այլ պարտադիր վճարները (ներառյալ` աշխատողներին վճարվող ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, թաղման նպաստները), - վարկերը և վճարային արժեթղթերով պարտավորությունները, - տեղական տուրքերը և վճարները, - սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրերից բխող պարտավորությունները, - սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված վավերացված պայմանագրերից բխող պարտավորությունները, ինչպես նաև` - սպառողների կողմից էլեկտրաէներգիայի դիմաց կատարված կանխավճարները, - սույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հաշվառված պայմանագրերից կատարման ժամկետը չլրացած պարտավորությունները, - սույն օրենքով հաշվառման ոչ ենթակա պայմանագրերից բխող վճարային և ոչ վճարային պարտավորությունները.
2. ԷԲ ընկերությունները շարունակում են պատասխանատվություն կրել սույն հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորության տեսակների գծով մասնավորեցման պահից հետո հաշվեգրվող պարտավորությունների վճարման համար.
3. Բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով կառավարությունը պարտավորվում է փոխհատուցել մասնավորեցված ԷԲ ընկերությանը այն վնասները, որոնք առաջացել են սույն հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորությունների գծով` մինչև մասնավորեցման պահը ԷԲ ընկերությունների կողմից կատարված ոչ պատշաճ գործողությունների (անգործության) հետևանքով երրորդ անձանց կողմից մասնավորեցման պահից հետո ներկայացված վնասների պահանջների բավարարման արդյունքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  23

4. ԷԲ ընկերությունների բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով սահմանվում է սույն հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորությունների` կառավարության կողմից երաշխավորված չափը գործարքի մասնավորեցման պահի դրությամբ, բացառությամբ քաղաքացիների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց կատարվող պարբերական վճարների, կատարման ժամկետը չլրացած այն պարտավորությունների, որոնք բխում են սույն օրենքի 16-րդ հոդվածի համաձայն հաշվառված և 14-րդ հոդվածի համաձայն վավերացված պայմանագրերից, ինչպես նաև հարյուր հազար դրամը չգերազանցող գին ունեցող պայմանագրերից բխող կետանցված և կատարման ժամկետը չլրացած պարտավորություններից: Ընդ որում, հարկերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` կառավարության երաշխավորած գումարը սահմանափակվում է տվյալ հարկատեսակի և վճարի համար` մասնավորեցման պահին նախորդող վերջին հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային և վճարի պարտավորության գումարով: Մասնավորեցման պահի դրությամբ ԷԲ ընկերություններին մնացած պարտավորությունների փաստացի չափի և բաժնետոմսերի վաճառքի պայմանագրով երաշխավորված չափի դրական տարբերության դեպքում այդ տարբերության չափով մասնավորեցված ԷԲ ընկերություններն ազատվում են առկա հարկային և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով պարտավորություններից հետևյալ հերթականությամբ`
    ա) հարկային պարտավորությունների գծով տուգանքներ.
    բ) սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով տուգանքներ.
    գ) հարկային պարտավորությունների գծով տույժեր.
    դ) սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով տույժեր.
    ե) շահութահարկի գումար.
    զ) ավելացված արժեքի հարկի գումար.
    է) սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գումար: Եթե հարկային և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով պարտավորություններից ազատման չափը պակաս է նշված դրական տարբերությունից, ապա չփոխհատուցված մասը փոխհատուցվում է ռազմավարական ներդրողի կողմից` բաժնետոմսերի դիմաց վճարված գումարից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  23

5. ԷԲ ընկերությունների մասնավորեցման պահին առկա դեբիտորական պարտքերը (բացառությամբ ավելացված արժեքի հարկի դեբետագրված գումարի և սույն հոդվածի առաջին կետով թվարկված պարտավորությունների գծով կատարված կանխավճարների, այդ թվում` շահութահարկի գծով 2001 թվականին կատարված կանխավճարների), ինչպես նաև ստացված էլեկտրաէներգիայի դիմաց կրեդիտորական պարտքերը (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտքերի) մասնավորեցման պահի հաջորդ օրը կառավարության որոշման հիման վրա փոխանցվում են 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ ընկերության (ընկերությունների):