FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  52

Գյուտի ըստ էության փորձաքննությունը.
1. Հայտի հրապարակումից հետո հայտատուի կամ ցանկացած երրորդ անձի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա, որը պետական լիազոր մարմին կարող է ներկայացվել հայտի ներկայացման թվականից կամ միջազգային հայտի ազգային փուլ փոխադրման թվականից հետո՝ հինգ տարվա ընթացքում, անցկացվում է գյուտի ըստ էության փորձաքննություն.
2. Երրորդ անձի կողմից ստացված գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ դիմումի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին.
3. Մի քանի անձանց կողմից գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումների ներկայացման դեպքում ավելի ուշ ներկայացման թվական ունեցողները համարվում են չներկայացված, եթե դրանք վերաբերում են այն գյուտին (գյուտերին), որին վերաբերում է ավելի վաղ ներկայացված դիմումը (դիմումները), որի մասին ծանուցվում են այդ դիմումները ներկայացնողները.
4. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում և չի կարող հետ կանչվել.
5. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումն ստանալուց հետո պետական լիազոր մարմինն ստուգում է վճարված պետական տուրքի համապատասխանությունը սահմանված չափին: Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված չափին, ապա դիմումատուին առաջարկվում է լրավճարել պետական տուրքը կամ սահմանափակել իր հավակնությունները: Սահմանված ժամկետում դիմումատուի վճարած պետական տուրքը սահմանված չափին համապատասխանեցնելու կամ իր հավակնությունները սահմանափակելու դեպքում պետական լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին գյուտի ըստ էության փորձաքննության անցկացումը սկսելու մասին: Ծանուցագրի ուղարկման թվականը համարվում է գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման սկիզբը: Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմումը և ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը չեն ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում, ապա հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  52

6. Գյուտի ըստ էության փորձաքննությունը չի անցկացվում, եթե ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին ներկայացված դիմումը վերաբերում է ավելի վաղ հետկանչված կամ հետ կանչված համարված հայտին.
7. Սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը և վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված հայտի նախնական փորձաքննության դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո: Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված պետական տուրքը այս դեպքում չի վճարվում.
8. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման շրջանակներում ստուգվում է մասնավորապես սույն օրենքի 12-17-րդ հոդվածներով, 24-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ և 10-րդ մասերով, 44-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 45-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանությունը.
9. Գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած անձը, որը չի հանդիսանում հայտատու, հայտի քննարկմանը չի մասնակցում.
10. Եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու ընթացքում պարզվում է, որ հայտարկված գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 8-րդ մասում նշված հոդվածներով սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում` այն ուղարկելու օրվանից՝ եռամսյա ժամկետում, նկատառումներ ներկայացնելու և հայտի նյութերում փոփոխություններ կատարելու մասին` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված լրացուցիչ նյութերին ներկայացվող պահանջներին համապատասխան.
11. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի պատասխանում սույն հոդվածի 10-րդ մասին համապատասխան ուղարկված հարցմանը կամ, սույն օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, չի դիմում սահմանված ժամկետի երկարաձգման համար, ապա հայտը համարվում է հետկանչված.
12. Եթե գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում պարզվում է, որ խախտված է գյուտի միասնության պահանջը, ապա կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  52

13. Եթե մինչև ըստ էության փորձաքննության ավարտը հայտը հետ է կանչում հայտատուն, ապա պետական լիազոր մարմինը գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին դիմում ներկայացրած երրորդ անձին ծանուցում է այդ մասին.
14. Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով, հաշվի առնելով սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն ստացված առարկություններն ու հայտատուի նկատառումները, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու մասին.
15. Սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի կայացրած որոշումը տրամադրվում է հայտատուին: Եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է երրորդ անձի դիմումի համաձայն, ապա նրան տրամադրվում է պետական լիազոր մարմնի որոշման պատճենը.
16. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման համար հիմք կարող է ծառայել նաև նույն գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով օտարերկրյա ազգային կամ տարածաշրջանային արտոնագրային գերատեսչության տված եզրակացությունը կամ արտոնագիրը` Կարգով նախատեսված պայմաններին համապատասխան: Արտոնագրաունակության մասին եզրակացությունը նշված գերատեսչություններից պետական լիազոր մարմինը կարող է ստանալ նաև պայմանագրային հիմունքներով: