Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 Տվյալների շտեմարանի գրանցումը. 1. Տվյալների շտեմարանը պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցում է Ինքնավար մարմինը մինչև տվյալների շտեմարանի ներդրումը (շահագործումը): Տվյալների շտեմարանի գրանցման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը. 2. Մինչև պետական տեղեկատվական համակարգում տվյալների շտեմարանի գրանցումը Ինքնավար մարմինը պարտավոր է գնահատել տվյալների շտեմարանի տեխնիկական համապատասխանությունը և հավաքվող տվյալների ու դրանց աղբյուրների համապատասխանությունը օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին: Սույն մասով նախատեսված գնահատման արդյունքում Ինքնավար մարմինը կազմում և տրամադրում է եզրակացություն, որը պետք է պարունակի նաև ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկություններ: |