FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Պայմանագրի ձևին ներկայացվող պահանջները և պայմանագրի էական պայմանները.
1. Պայմանագիրը վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր է, որը կնքվում է գրավոր` օրենսդրությամբ սահմանված կարգով, և հաստատվում է պատվիրատուի և ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների ղեկավարների (կամ նրանց կողմից լիազորված անձանց) կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից, այդ թվում՝ ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ իրենց ստորագրության այլ նմանօրինակի օգտագործմամբ.
2. Պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենքով և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված պահանջները.
3. Պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պարտադիր տեղեկությունները․ 1) պայմանագրի առարկայի վերաբերյալ, ներառյալ մատուցվող ծառայությունների շրջանակը.
    2) պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքի նույնականացման տվյալները (անշարժ գույքի հասցեն և վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը), ռիելթորական ծառայության շրջանակում անշարժ գույքի և դրա նկատմամբ առկա գույքային իրավունքների վերաբերյալ գործարքների համար առաջարկվող գինը, ինչպես նաև ռիելթորական ծառայությունների վճարը.
    3) ռիելթորական կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, լիազոր մարմնում հաշվառման համարը.
    4) ռիելթորական ծառայությունների վճարման կարգի վերաբերյալ.
    5) պայմանագրի գործողության ժամկետի վերաբերյալ.
    6) կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.
    7) պայմանագրի դադարեցման պայմանների վերաբերյալ.
    8) կողմերի պատասխանատվության վերաբերյալ.
    9) ծառայության ընթացքի մասին պատվիրատուին տեղեկություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ.
    10) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ ռիելթորական կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի պատասխանատվության ապահովագրության պայմանագրի մասին, ներառյալ ապահովագրողի, ապահովագրական գումարի և ապահովագրված ռիսկերի վերաբերյալ.
    11) վեճերի լուծման կարգի վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

12) ֆիզիկական անձ հանդիսացող պատվիրատուի դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հաշվառման հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ծանուցման հասցեն.
    13) իրավաբանական անձ հանդիսացող պատվիրատուի դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, ծանուցման հասցեն.
    14) կողմերի համաձայնությամբ պայմանագրում կարող է ներառվել դրույթ առ այն, որ ռիելթորը կրում է պատասխանատվություն գույքի իրավական և փաստաթղթային հավուր պատշաճի ուսումնասիրության (due diligence) համար: Այն վնասը, որն առաջացել է սույն ենթակետով սահմանված ուսումնասիրությունը չիրականացվելու կամ ոչ պատշաճ իրականացվելու հետևանքով, փոխհատուցվում է սահմանված կարգով կնքված ապահովագրության պայմանագրի հիմքով ապահովագրական հատուցման միջոցով.
    15) կողմերի համաձայնությամբ պայմանագրում կարող է ներառվել դրույթ ռիելթորական ծառայությունների մատուցման բացառիկության (էքսկլյուզիվության) վերաբերյալ, որի դեպքում տվյալ պատվիրատուին ռիելթորական ծառայություններ կարող է մատուցել միայն այդ պայմանագրի կողմ ռիելթորական կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորը: Ռիելթորական ծառայությունները բացառիկության սկզբունքով մատուցելու ժամկետը չի կարող սահմանվել ավելի, քան վեց ամիսը, բացառությամբ այն պայմանագրերի, որոնց առարկան քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքով նոր ստեղծվող, կառուցվող անշարժ գույքն է, որի նկատմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով դեռևս առկա չեն գրանցված իրավունքներ.
4. Անշարժ գույքի կառավարման մասին պայմանագրում պետք է նշվեն սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները (բացառությամբ ռիելթորի և ռիելթորական կազմակերպության տվյալների), ինչպես նաև`
    1) անշարժ գույքի կառավարման կազմակերպության կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, լիազոր մարմնում հաշվառման համարը.
    2) անշարժ գույքի կառավարման ծառայությունների վճարը․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

3) անշարժ գույքի կառավարչի (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) կողմից անշարժ գույքի կառավարման վերաբերյալ հաշվետվություն և անշարժ գույքի կառավարման նախահաշիվ ներկայացվելու կարգը և ժամկետները, անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից դրանք հաստատվելու կարգը և ժամկետները, ինչպես նաև էսքրոու հաշվին գումարներ փոխանցելու և էսքրոու հաշվից անհրաժեշտ փոխանցումներ կատարելու կարգը.
    4) սույն օրենքով սահմանված դեպքերում՝ անշարժ գույքի ապահովագրության, ինչպես նաև պատասխանատվության ապահովագրության պայմանագրի մասին, ներառյալ ապահովագրողի, ապահովագրական գումարի և ապահովագրված ռիսկերի վերաբերյալ տվյալները.
    5) պատվիրատուի էսքրոու հաշիվը.
    6) պայմանագրի կնքման պահին անշարժ գույքի փաստացի վիճակի նկարագրությունը, որը պետք է ներառի՝
    ա. շենքերի, շինությունների չափերը (առաստաղի բարձրությունը, մակերեսը, առանձին կանգնած շինությունների համար հողամասի չափերը, նաև ծավալը՝ յուրաքանչյուր շինության համար առանձին),
    բ. գույքային իրավունքներն ու սահմանափակումները (այդ թվում` իրավունքների և օգտագործման նկատմամբ),
    գ. տեղադրությունը, դիրքը (քարտեզից հատված անշարժ գույքի գտնվելու վայրի նշումով),
    դ. հարկայնությունը, հարկը,
    ե. օբյեկտի կառուցման, շահագործման տարեթիվը (նման տեղեկատվության առկայության դեպքում),
    զ. առանձին կանգնած շինությունների արտաքին հարդարումը (յուրաքանչյուր կողմի համար առանձին նշելով նյութի տեսակը),
    է. ներքին հարդարումը (դռներ, պատուհաններ, հատակ, առաստաղ, պատեր՝ նշելով նյութի տեսակը, հողամասում առկա բոլոր առանձին կանգնած շինությունների համար՝ առանձին),
    ը. ավտոկայանատեղիի առկայությունը, մակերեսը կամ հնարավորությունը,
    թ. ինժեներական ցանցերն ու կոմունալ սպասարկումը (էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը, կոյուղին, ջեռուցումը և այլն),
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

ժ. լուսանկարներ․ արտաքին լուսանկարներ անշարժ գույքի միավորի բոլոր կողմերից՝ հնարավորության դեպքում, անշարժ գույքի բաղկացուցիչ մաս կազմող յուրաքանչյուր շինության բոլոր կողմերից՝ հնարավորության դեպքում, ներքին լուսանկարներ՝ առնվազն մեկ լուսանկար անշարժ գույքի յուրաքանչյուր սենյակից: Ստորաբաժանված շենքերում տեղակայված անշարժ գույքերի համար՝ արտաքին լուսանկարներ շենքի բոլոր կողմերից՝ հնարավորության դեպքում, ներքին լուսանկարներ՝ առնվազն մեկ լուսանկար անշարժ գույքի յուրաքանչյուր սենյակից.
5. Օրենսդրությամբ կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանվել այլ պարտադիր պահանջներ համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրի բովանդակության վերաբերյալ: