Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 Տվյալների բազայի փոխանցումն այլ անձանց. 1. Վարկային բյուրոն չի կարող իր տվյալների բազան ամբողջությամբ կամ մաս-մաս վաճառել, վարձակալության իրավունքով կամ այլ կերպ փոխանցել այլ անձի, եթե վերջինս, սույն օրենքի պահանջներին համապատասխան, չունի Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային բյուրոյի գործունեություն իրականացնելու լիցենզիա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի. 2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրոների կողմից վարկային բյուրոյի տվյալների բազան ձեռք բերելուց կամ դրանք ընդունելուց հրաժարվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային բյուրո չգործելու դեպքում տվյալների բազան ի պահ է հանձնվում Կենտրոնական բանկին, որը հետագայում կարող է տրամադրել այլ վարկային բյուրոյի: Կենտրոնական բանկի կողմից վարկային բյուրոյին տվյալների բազայի տրամադրման դեպքերն ու կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի և այդ վարկային բյուրոյի միջև կնքվող պայմանագրով. 3. Կենտրոնական բանկին կամ այլ վարկային բյուրոյին վարկային բյուրոյի տվյալների բազայի փոխանցման կամ տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը. 4. Վարկային բյուրոյի տվյալների բազան չի կարող գրավադրվել, բռնագրավվել կամ այլ կերպ օտարվել վարկային բյուրոյի և այլ անձանց պարտավորությունների համար: |