Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222.17 Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդման կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու մարմինների կողմից կայացված անբարենպաստ վարչական ակտը վիճարկելու կամ բարենպաստ վարչական ակտ կայացնելու վերաբերյալ գործերը. 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդման կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որը ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը՝ ապաստանի հայցի կամ փախստականի կարգավիճակի ճանաչման վերաբերյալ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտը վիճարկելու կամ բարենպաստ վարչական ակտ կայացնելու պահանջով: |