Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 22 Ազատ ջրօգտագործումը. 1. Ազատ ջրօգտագործում է համարվում՝ 1) այնպիսի ջրօգտագործումը, որը նպատակաուղղված չէ շահույթ ստանալուն. 2) ջրի օգտագործումն սպորտային և ռեկրեացիոն նպատակներով (ջրային մարզաձևերով, այդ թվում՝ առանց շարժիչների օգտագործման ջրային սպորտաձևերով զբաղվելու կամ հանգստի կամ լողալու կամ կարթով ձկնորսության կամ սպորտային որսորդության համար). 3) ջրի օգտագործումը հակահրդեհային նպատակներով. 4) տեղումների օգտագործումն անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում. 2. Եթե ազատ ջրօգտագործումը խախտում է կամ սպառնում է խախտել ջրերի ստանդարտները, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը պետք է կանոնակարգի այդ գործողությունը՝ կիրառելով սույն օրենսգրքով սահմանված ջրօգտագործման թույլտվություն տալու ընթացակարգը, ինչպես նաև ապահովի ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջները: |