Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 45 Քրեական վարույթին պաշտպանի մասնակցության հիմքերը և պայմանները. 1. Փաստաբանը մեղադրյալի պաշտպանությունն ստանձնում է՝ 1) մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականի, ինչպես նաև այլ անձանց հրավերով՝ մեղադրյալի հետագա գրավոր համաձայնությամբ. 2) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակվելով` վարույթն իրականացնող մարմնի գրավոր պահանջի հիման վրա. 2. Վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից պահանջում է պաշտպան նշանակել, եթե՝ 1) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պաշտպանի մասնակցությունը վարույթին պարտադիր է, իսկ մեղադրյալը պաշտպան չունի. 2) մեղադրյալը հայտարարում է, որ չունի բավարար միջոցներ պաշտպանի ծառայությունների դիմաց վճարելու համար. 3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում պաշտպանի նշանակում նախաձեռնելուց առաջ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին առաջարկել նրա ընտրությամբ հրավիրել պաշտպան: Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում պաշտպան նշանակելուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջոցներ է ձեռնարկում մեղադրյալի՝ անվճարունակության վերաբերյալ հայտարարությունն ստուգելու համար. 4. Վարույթն իրականացնող մարմինն իրավունք չունի որպես պաշտպան հրավիրելու համար երաշխավորելու որևէ փաստաբանի. 5. Պաշտպանությունն ստանձնելուց անմիջապես հետո պաշտպանը վարույթն իրականացնող մարմին ներկայացնում է՝ 1) անձը հաստատող փաստաթուղթ. 2) փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը. 3) իր լիազորությունները հաստատող և սույն օրենսգրքով պաշտպան հրավիրելու իրավունք ունեցող անձի ստորագրությամբ վավերացված փաստաթուղթը կամ պաշտպան նշանակելու մասին իրավասու մարմնի որոշումը. 6. Միևնույն վարույթի շրջանակներում նույն պաշտպանը կարող է ներկայացնել միայն մեկ մեղադրյալի, բացառությամբ երբ նման արգելքը ողջամտորեն կարող է վտանգել արդարադատության շահը, և միաժամանակ երկու կամ ավելի մեղադրյալներ կամավոր, գիտակցաբար և գրավոր հրաժարվել են առանձին պաշտպաններով ներկայացվելու հնարավորությունից: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 45 7. Նույն մեղադրյալը կարող է ունենալ մեկից ավելի պաշտպաններ: Վարութային գործողությանը մեղադրյալի բոլոր պաշտպանների մասնակցությունը պարտադիր չէ: Վարութային գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը: |