FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  265

Արտագնա դատական նիստը.
1. Արտագնա դատական նիստ կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է անցկացնել միայն առաջին ատյանի դատարանը` հետևյալ դեպքերում`
    1) բոլոր մեղադրյալները զինծառայող են.
    2) բոլոր մեղադրյալներն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ են կրում.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում արտագնա դատական նիստ կարող է անցկացվել զորամասի կամ զինվորական հիմնարկի տարածքում, իսկ 2-րդ կետով նախատեսված դեպքում` քրեակատարողական հիմնարկի տարածքում.
3. Դատարանը մերժում է արտագնա դատական նիստ անցկացնելու միջնորդությունը, եթե`
    1) դատական նիստը միջնորդված վայրում անցկացնելը կարող է անհամաչափ դժվարություններ առաջացնել վարույթի մասնակիցների կամ վարույթին օժանդակող անձանց համար կամ 2) միջնորդված վայրում ողջամտորեն հնարավոր չէ ապահովել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները: