Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ article 9 Պահանջի բովանդակությունը. 1. Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը կազմվում է գրավոր և ներառում է՝ 1) հաճախորդի անունը (անվանումը). 2) հաճախորդի բնակության (գտնվելու վայրի) և հաղորդակցման հասցեները. 3) այն Կազմակերպության անվանումը, որի դեմ բերվում է պահանջը. 4) գույքային պահանջի չափը (առկայության դեպքում). 5) Կազմակերպությանն ուղղված հաճախորդի բողոք-պահանջի պատճենը. 6) առկայության դեպքում Կազմակերպության գրավոր պատասխանը հաճախորդի բողոք-պահանջին. 7) հայտարարություն այն մասին, որ հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա չէ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, և որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում չի քննվում հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ. 7.1) անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ հայտարարություն հաճախորդի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու և Գրասենյակին տրված համաձայնություն իր՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք իր՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ. 8) պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը). 9) պահանջը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարին. 9.1) ֆիզիկական անձ հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը. 10) հաճախորդի, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ ընկերության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի ստորագրությունը. 2. Պահանջը կարող է ստորագրել հաճախորդի ներկայացուցիչը: Այդ դեպքում պահանջին կցվում է ներկայացուցչի լիազորությունները հավաստող, պատշաճ կարգով տրված լիազորագիրը, ինչպես նաև հաճախորդի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ article 9 3. Գրասենյակը պարտավոր է աջակցել հաճախորդին պահանջի բովանդակությունը օրենքով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև գույքային պահանջի (առկայության դեպքում) չափը որոշելու հարցերում: |