Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ 1) ակտիվ՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ակտիվներից այն դրամական միջոցները և (կամ) դրանց նկատմամբ պահանջի իրավունքները և (կամ) այլ ֆինանսական ակտիվները, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել որոշակի դրամական ներհոսքեր. 2) ակտիվի անվանական արժեք՝ հիպոտեկային վարկերի դեպքում՝ վարկի մայր գումարի մնացորդը, պարտատոմսերի դեպքում՝ շրջանառության մեջ գտնվող պարտատոմսի անվանական արժեքի մնացորդը, ավանդի դեպքում՝ ավանդի մնացորդը՝ ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված սահմանաչափերով. 3) ապահովված հիպոտեկային պարտատոմս կամ հիպոտեկային պարտատոմս` բանկի կամ վարկային կազմակերպության թողարկած՝ հրապարակայնորեն առաջարկվող պարտատոմս, որն ապահովված է հիպոտեկային վարկերի, ինչպես նաև այլ ֆինանսական ակտիվների գրավով. 4) ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցներ կամ ապահովման միջոցներ՝ այն ակտիվները, որոնք գրանցվել են ապահովման միջոցների ռեգիստրում և ծառայում են հիպոտեկային պարտատոմսերից բխող պարտավորությունների ապահովման միջոց. 5) ապահովման միջոցների հսկող կամ հսկող` անձ, որն իրականացնում է հիպոտեկային պարտատոմսերում ներդրողների (սեփականատերերի) շահերի պաշտպանությանն ուղղված` սույն օրենքում նշված հատուկ գործառույթներ. 6) ապահովման միջոցների ռեգիստր՝ թողարկողի կողմից ապահովման միջոցների հաշվառման՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված համակարգը. 7) առաջնային գրավ՝ գրավի իրավունք, որն ընձեռում է գրավի առարկայից բավարարում ստանալու նախապատվության իրավունք նույն առարկայի հանդեպ այլ գրավի իրավունքների նկատմամբ. 8) զուտ ներկա արժեք՝ հաշվետու օրվա դրությամբ զեղչված բոլոր դրամական հոսքերի գումարը՝ շուկայում գերակշռող տոկոսադրույքների օգտագործմամբ. 9) թողարկող՝ այն բանկը կամ վարկային կազմակերպությունը, որը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հիպոտեկային պարտատոմսերի թողարկում. 10) հիպոտեկային վարկ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածին համապատասխանող՝ ա. հիպոտեկով ապահովված վարկ, ինչպես նաև |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 բ. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակարանային հիպոտեկային կրեդիտ. 11) փոխարինող ակտիվներ՝ դրամական միջոցներ, Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված և (կամ) համապարտության կարգով երաշխավորված պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ակտիվներ. 12) լրացուցիչ ակտիվներ՝ ապահովման միջոցների համարժեքության, ինչպես նաև վարկի գումարի և գրավի առարկայի շուկայական գնի հարաբերության պահանջների պահպանման նպատակով զամբյուղ ներառվող հիպոտեկային վարկեր և փոխարինող ակտիվներ. 13) հիպոտեկային կառավարիչ՝ անձ, որը թողարկողին անվճարունակ ճանաչելիս և (կամ) սնանկության վարույթ սկսելիս կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է ապահովման միջոցների կառավարում. 14) ապահովման միջոցների զամբյուղ՝ հիպոտեկային պարտատոմսերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված ապահովման միջոցների համախումբ. 15) ապահովված հիպոտեկային պարտատոմսերի առաջարկի ծրագիր՝ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված առաջարկի ծրագիր, որի հիման վրա նախատեսվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում իրականացնել հիպոտեկային պարտատոմսերի նույն դասի շարունակական թողարկումներ. 16) ապահովված վերաֆինանսավորման վարկ՝ վարկ, որով հիպոտեկային պարտատոմսեր թողարկողը վերաֆինանսավորել է այլ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այլ անձանց տրամադրված հիպոտեկային վարկը, և որը ներառվել է թողարկողի ապահովման միջոցների զամբյուղում. 17) մասնակից կազմակերպություն՝ բանկ կամ վարկային կազմակերպություն, որի՝ այլ անձանց տրամադրված հիպոտեկային վարկերը վերաֆինանսավորվել են հիպոտեկային պարտատոմս թողարկողի կողմից ապահովման միջոցների զամբյուղում ներառելու նպատակով. 18) կենտրոնացված թողարկող՝ այն թողարկողը, որը Կենտրոնական բանկից թույլտվություն է ստացել մասնակից կազմակերպություններին տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկը ներառելու ապահովման զամբյուղում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 19) ածանցյալ ֆինանսական գործիք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքներ: |