FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  422

Պարտատիրոջ կետանցը.
1. Պարտատերը կետանցող է համարվում, եթե նա հրաժարվել է պարտապանի առաջարկած պատշաճ կատարումն ընդունելուց կամ չի կատարել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված կամ գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից բխող գործողություններ, որոնք չկատարելու դեպքում պարտապանը չէր կարող կատարել իր պարտավորությունը: Պարտատերը կետանցող է համարվում նաև սույն օրենսգրքի 424 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում.
2. Պարտատիրոջ կետանցը պարտապանին իրավունք է տալիս պահանջել հատուցելու դրանով պատճառված վնասները, եթե պարտատերը չի ապացուցում, որ կետանցն առաջացել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար ոչ ինքը, ոչ էլ այն անձինք, որոնց վրա օրենքի, այլ իրավական ակտերի ուժով կամ պարտատիրոջ հանձնարարությամբ դրված է կատարման ընդունումը, պատասխանատու չեն.
3. Դրամական պարտավորությամբ պարտապանը պարտավոր չէ տոկոսներ վճարել պարտատիրոջ կետանցի համար: