FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱԿՈՒՄԲԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ.
1. Ակումբի անդամի կողմից ստացված փոխառության չվերադարձված ժամկետանց միջոցները, այդ գծով առաջացած տոկոսային վճարումները, ֆինանսական փոխադարձ օգնության վճարները և այլ չմարած պարտավորությունները, բացառությամբ ժամկետանց ներդրումային պարտավորությունների, ենթակա են մարման փոխառություն ստացած անդամի` ակումբում կատարած անձնական ներդրման միջոցների հաշվին: Դրանց անբավարարության դեպքում մարումն իրականացվում է`
    ա) ակումբի համասեփականություն հանդիսացող նրա անդամների ներդրումների հաշվին ձևավորված փոխառությունների վերականգնման պահուստի միջոցներից.
    բ) պահուստի միջոցների չբավարարման դեպքում դրանք մարվում են ակումբի անդամների բաժնային միջոցների հաշվին` նրանց ներդրումներին համամասնական կարգով.
    գ) ակումբի խորհրդի որոշմամբ` այլ անբաժանելի միջոցներից.
2. Ակումբի անդամի ժամկետանց պարտավորությունների մարումը սույն հոդվածի 1-ին կետում սահմանված միջոցների հաշվին ակումբի անդամին չի ազատում ժամկետանց պարտավորությունների կատարումից: Ակումբի հանդեպ ունեցած նման պարտավորությունների մարումից ազատումը հանդիսանում է բացառապես ակումբի բարձրագույն մարմնի լիազորությունը: Ակումբի բարձրագույն մարմինը կարող է նման որոշում կայացնել, եթե ակումբը չունի ժամկետանց պարտավորություններ,
    (կամ) այդ որոշումը չի հանգեցնի ակումբի ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարմանը.
3. Ժամկետանց պարտավորություններ ունեցող անդամն ակումբից նոր փոխառություններ չի կարող ստանալ.
4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նշված աղբյուրներից մարումներ իրականացնելուց հետո ժամկետանց պարտավորություններ ունեցող անդամի` ակումբից կամավոր դուրս գալու կամ հեռացվելու դեպքում նրա փոխառության չմարված մասը և այլ ժամկետանց պարտավորությունները մարվում են նրան սեփականության իրավունքով պատկանող, ակումբում հաշվառվող` գրավ հանդիսացող այլ գույքն աճուրդային կարգով իրացնելու միջոցով, հետևյալ հերթականությամբ`
    ա) արտադրական նշանակության շարժական գույքը.
    բ) արտադրական նշանակության անշարժ գույքը.
    գ) գյուղատնտեսական հողատեսքերը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

դ) ոչ արտադրական նշանակության գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բռնագանձում չտարածվող գույքի.
5. Ակումբը պատասխանատվություն է կրում իր անդամի կողմից երրորդ անձանցից ստանձնված պարտավորությունների համար, եթե նրան տվել է ակումբի անունից հանդես գալու` օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր.
6. Ակումբն իրավունք ունի փոխառությունը, ժամկետանց այլ պարտավորությունները չմարելու դեպքում գրավադրված արժեքների իրացումն աճուրդային եղանակով երկու անգամ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնելուց հետո իրականացնել դրանց ուղղակի վաճառքի եղանակով, այդ թվում` հանդես գալ որպես գնորդ: