Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 ՈՉ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ԱՊՐԱՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ. 1. Ոչ պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը. 2. Ոչ պատշաճ որակի ապրանքն այլ մակնիշի (մոդելի, ապրանքատեսակի) նույնպիսի ապրանքով փոխարինելիս, եթե փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի ցածր է, քան փոխարինման համար տրվող ապրանքի գինը, սպառողը պետք է վճարի գների տարբերությունը, իսկ այն դեպքում, երբ փոխարինման ենթակա ապրանքի գինն ավելի բարձր է, քան փոխարինման համար տրվող ապրանքինը, գների տարբերությունը վճարվում է սպառողին: Նշված հաշվարկներում փոխարինման ենթակա ապրանքի գնի բարձրացման դեպքում կիրառվում է սպառողի պահանջի ներկայացման օրվա առկա գինը, իսկ իջեցման դեպքում` այն սպառողի կողմից գնման օրվա գինը: Եթե վաճառողն սպառողի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով. 3. Առուվաճառքի պայմանագիրը լուծելիս, կամ ոչ պատշաճ որակի ապրանքն արտադրողին վերադարձնելիս, կամ ապրանքի գնման գինը համաչափորեն իջեցնելու մասին սպառողի պահանջը բավարարելիս հաշվի է առնվում ապրանքի գնի իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե սպառողի պահանջը կամավոր չի բավարարվել, գինը համաչափորեն իջեցնելու մասին դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը. 4. Վաճառողին ոչ պատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս սպառողն իրավունք ունի պահանջել առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա դրությամբ գնի (իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա դատարանի վճիռը կայացնելու օրվա դրությամբ գնի) միջև տարբերությունը. 5. Այն սպառողներին, որոնց ապրանքը վաճառվել է ապառիկ, առուվաճառքի պայմանագիրը լուծելիս վերադարձվում է ապրանքի համար վճարված դրամական գումարը` ապառիկ ապրանքի վերադարձման օրվա մարման չափով, ինչպես նաև հատուցվում է ապառիկի տրամադրման վճարը: |