FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Բուծողի իրավունքի բացառությունները.
1. Բուծողի իրավունքները չեն տարածվում`
    1) անձնական և ոչ առևտրային նպատակներով կատարված գործողությունների վրա.
    2) փորձարարական նպատակներով կատարված գործողությունների վրա.
    3) այլ սորտերի ստեղծման նպատակով կատարված գործողությունների, ինչպես նաև 13-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված գործողությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 13-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները նմանատիպ այլ սորտերի նկատմամբ.
2. Բուծողի իրավունքների խախտում չի համարվում ողջամիտ սահմաններում և բուծողների օրինական շահերի պահպանության դեպքում ֆերմերների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկում ներառված պահպանվող սորտերի կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված սորտերի՝ անձնական տնտեսություններում մշակության արդյունքով ստացված բերքի օգտագործումը բազմացման նպատակով.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունները չեն վերաբերում պտղատու, բանջարային մշակաբույսերին, դեկորատիվ և անտառային բույսերին, որոնց ցանկը սահմանում է լիազոր մարմինը.
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ողջամիտ սահմանները և բուծողի օրինական շահերի պահպանության միջոցները սահմանում է լիազոր մարմինը: