Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 Փորձագետ հաշվապահի որակավորումը. 1. Փորձագետ հաշվապահի որակավորումը (այսուհետ՝ նաև որակավորում) սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող՝ փորձագետ հաշվապահի որակավորում ստանալու համար մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի (այսուհետ` դիմող)՝ սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների բավարարման հավաստումն է. 2. Որակավորումը տալիս է մասնագիտացված կառույցը: Որակավորումը տրվում է այն դիմողին, որը միաժամանակ՝ 1) հանձնել է որակավորման քննությունները. 2) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն. 3) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և (կամ) աուդիտորական գործունեության իրականացման հետ կապված երեք տարվա աշխատանքային փորձ: Աշխատանքային փորձին վերաբերող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ. 3. Որակավորման քննությունների ծրագիրը (այդ թվում՝ քննական առարկաների կազմը) և քննությունների անցկացման կարգը հաստատում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Որակավորման քննությունները կազմակերպում և անցկացնում է մասնագիտացված կառույցը. 4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը համարվում է բավարարված դիմողի կողմից քննական բոլոր առարկաների գծով քննությունները հանձնելու դեպքում: Մասնագիտացված կառույցի սահմանած և Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցված որակավորման քննություններից ազատման կարգի համաձայն՝ դիմողը կարող է ազատվել որոշակի առարկաների գծով քննություններ հանձնելուց. 5. Որակավորում չտալու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ դիմողը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 17 6. Փորձագետ հաշվապահը պարտավոր է, որակավորում ստանալու տարվան հաջորդող տարվանից սկսած, անցնել շարունակական մասնագիտական զարգացում, որի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Շարունակական մասնագիտական զարգացման տևողությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից, իսկ յուրաքանչյուր երկու հաջորդական տարիների համար՝ 80 ժամից. 7. Սույն հոդվածի համաձայն որակավորում ստացած դիմողին մասնագիտացված կառույցը տալիս է որակավորման վկայական: Որակավորման վկայականի ձևը և տրման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: |