Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 46 Պայմանագրային զինծառայողի անձնական գործը և պաշտոնի անձնագիրը. 1. Պայմանագրային զինծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որի վարման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը. 2. Պայմանագրային զինծառայողի անձնական գործում հաշվառվում են պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, զինվորական կոչումների շնորհման, ռազմական և այլ կրթության, ատեստավորման և վերապատրաստումների, օրացուցային և արտոնյալ ժամկետով ծառայության ստաժի, կիրառված խրախուսանքների ու կարգապահական տույժերի, սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության և կոչման կրման ժամկետներում չհաշվարկվող ժամանակահատվածների, առողջական վիճակի, ընտանեկան դրության և ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկատվությունը. 3. Զինվորական պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը հանդիսանում է տվյալ պաշտոնն զբաղեցնող զինծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար զինծառայողին մասնագիտական գիտելիքների ու ծառայողական ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող փաստաթուղթ: Զինվորական պաշտոնների անձնագրերը հաստատվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: |