Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Միջազգային պայմանագրի վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը. 1. Միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին գործերի նախարարությունը պայմանագրով նախատեսված լինելու դեպքում կազմում է վավերագիր և ներկայացնում Հանրապետության նախագահին՝ միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի հետ միաժամանակ այն ստորագրելու նպատակով. 2. Հանրապետության նախագահի աշխատակազմը միջազգային պայմանագրի ստորագրված վավերագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է վերադարձնում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում. 3. Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի կողմից ստորագրված և հրապարակված օրենքով վավերացված միջազգային պայմանագրի վավերագիրն ստորագրում է վարչապետը. 4. Վավերագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը. 5. Միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում կամ միջազգային կազմակերպությունում ընդունված պրակտիկայի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ստորագրում է վավերացված միջազգային պայմանագրին միանալը հաստատող փաստաթղթեր: |