Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Փաստաթղթերը, դրանց վավերապայմանները և էլեկտրոնային գնումները. 1. Համապատասխան (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթեր կազմելով՝ պետք է ապահովվեն գնմանը վերաբերող տեղեկությունների գրառումը և պահպանումը. 2. Հրավերով մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում միաժամանակ ներկայացվում են այդ տեղեկության վավերապայմանները: Սույն օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում հաղորդակցությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, ընդ որում` 1) հայտարարությունը և հրավերը կարող են տրամադրվել էլեկտրոնային եղանակով. 2) հրավերով նախատեսված դեպքում և կարգով հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով. 3. Էլեկտրոնային ձևով հաղորդակցության համար օգտագործվելիք միջոցները պետք է լինեն ոչ խտրական, ընդհանուր առմամբ մատչելի լինեն հնարավոր ցանկացած մասնակցի և փոխգործակցող տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ընդհանուր օգտագործման միջոցների հետ. 4. Հայտերի` էլեկտրոնային եղանակով փոխանցման և ստացման միջոցների նկատմամբ պարտադիր կարգով կիրառելի են հետևյալ կանոնները. 1) շահագրգիռ մասնակիցներին մատչելի են հայտերի էլեկտրոնային ձևով ներկայացման համար անհրաժեշտ հատկանիշներին (այդ թվում` կոդավորմանը) վերաբերող տեղեկությունները. 2) հայտերի` էլեկտրոնային ձևով ստացման էլեկտրոնային սարքերը պետք է երաշխավորեն ստացված տվյալների ամբողջականությունն ու գաղտնիությունը` նվազագույնն ապահովելով հետևյալ պայմանները. ա. հնարավոր է հստակ որոշել հայտերի ստացման ճշգրիտ ժամն ու ամսաթիվը, բ. նախքան տվյալների փոխանցման համար սահմանված ժամկետները` փոխանցված տվյալները մատչելի չեն ոչ ոքի համար, գ. այն դեպքում, երբ խախտվել է փոխանցված տվյալների մատչելիության արգելքը` հնարավոր է հստակ պարզել չարտոնված մուտքը, դ. ստացված տվյալների բացման ժամկետները կարող են սահմանել կամ փոփոխել միայն լիազորված անձինք, ե. գնումների ընթացակարգի տարբեր փուլերում` ստացված տվյալներին մուտք գործելը հնարավոր է առնվազն երկու լիազոր անձանց (համակարգերի) համաժամանակյա գործողությամբ և միայն սույն կետի համաձայն սահմանված ժամկետից հետո, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 զ. սույն մասի պահանջներին համապատասխան ստացված և բացված տվյալները պետք է մատչելի մնան միայն դրանց ծանոթանալու լիազորություն ունեցող անձանց համար. 5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել էլեկտրոնային ձևով իրականացվող գնումներին մասնակցության վճար: |