Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 32 Վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները. Վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրության հիմունքներին, սույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիզինգի իրավունքի պետական գրանցման դեպքում՝ լիզինգառուն) (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` համապատասխանաբար իրավաբանական անձի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը) կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված՝ տրանսպորտային միջոցի շահագործող հանդիսացող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ: Տուգանային միավորների ձևով նշանակվող վարչական տույժը կիրառվում է սույն մասում նշված անձանց նկատմամբ, եթե նրանք ունեն տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք: Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: |