FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  57

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ.
1. Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-1 գլխով սահմանված կարգով: 3. Բոլոր բանկերը և մասնաճյուղերը պարտավոր են ընդունել և աջակցել Կենտրոնական բանկի ծառայողներին: Վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս արգելվում է ծառայողների օրինական գործողություններին խոչընդոտելը կամ միջամտելը: 5. Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Կենտրոնական բանկի հետ համատեղ.
6. Եթե լիցենզավորման ընթացքում կամ նշանակալից մասնակցության ձեռքբերման ժամանակ Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե բանկի կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի կողմից չեն իրականացվում սույն օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ինչպես նաև եթե բանկում կամ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում են սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ» կամ «ե» կետերով կամ 18.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը, ինչպես նաև եթե բանկի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ընթացքում ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, ըստ որոնց՝ ի հայտ են եկել բանկի հետ կապված անձանց, իսկ բանկի հետ կապված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի, ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ բանկի ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել բանկի ավանդատուների կամ այլ պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  57

1) առաջարկելու բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձին, որ նա Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի բանկում իր ունեցած ներդրումները կամ բանկի նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել բանկի գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է բանկի ֆինանսական վիճակին, իսկ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում այդ մասնակցի ունեցած ներդրումները կամ բանկի նկատմամբ ունեցած համապատասխան պահանջի իրավունքը կարող են օտարվել դատական կարգով.
    2) բանկի նկատմամբ կիրառելու սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված պատժամիջոցներից մեկը.
6.1․ Սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված` Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, մինչև չվերանան սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված` Կենտրոնական բանկի առաջարկության համար հիմք հանդիսացած փաստերը: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  57

Եթե, սույն օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետին համապատասխան, անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի ստացել Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությունը, ապա բանկի այն նշանակալից մասնակցություն ունեցող անձը, որի միջոցով տվյալ անձը ձեռք է բերել անուղղակի նշանակալից մասնակցություն, պարտավոր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարել բանկում իր մասնակցությունը, իսկ այդ ժամկետում չօտարելու դեպքում անուղղակի նշանակալից մասնակցությունը կարող է օտարվել դատական կարգով։ 6․2․ Եթե նշանակալից մասնակցության ձեռքբերումից հետո առաջանում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ա․1» կետով նախատեսված հիմքը, ապա բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Բանկի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: