Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 397 Գործունեությունը մաքսային գործի բնագավառում. 1. Մաքսային գործի բնագավառում գործունեությունն անդամ պետությունների անձանց՝ որպես մաքսային ներկայացուցիչներ, մաքսային փոխադրողներ, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողներ, մաքսային պահեստների տիրապետողներ, ազատ պահեստների տիրապետողներ և անմաքս առևտրի խանութների տիրապետողներ ծառայություններ տրամադրելու հետ կապված գործունեություն է, որը հսկվում է մաքսային մարմինների կողմից և կարգավորվում է սույն Օրենսգրքով, իսկ սույն Օրենսգրքով չկարգավորվող մասով կարգավորվում է անդամ պետությունների օրենսդրությամբ. 2. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելու իրավունք ունեն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձինք, որոնք մաքսային մարմնի կողմից ընդգրկվել են համապատասխանաբար մաքսային ներկայացուցիչների ռեեստրում, մաքսային փոխադրողների ռեեստրում, ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում, մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում, ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում, անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում (այսուհետ սույն գլխում՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներ). 3. Մաքսային մարմնի կողմից մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձանց ընդգրկելու պայմանները և այդ ռեեստրներից դրանցում ընդգրկված իրավաբանական անձանց հանելու հիմքերը սահմանվում են սույն բաժնով՝ մաքսային գործի բնագավառում գործունեության յուրաքանչյուր տեսակի առնչությամբ. 4. Մաքսային մարմնի կողմից մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձանց ընդգրկելու կարգը, այդ ռեեստրներում փոփոխություններ կատարելու կարգը, այդ ռեեստրներից դրանցում ընդգրկված իրավաբանական անձանց հանելու կարգը, ինչպես նաև այդ անձանց գործունեության կասեցման և վերսկսման հիմքերն ու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 397 Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են նախատեսվել այնպիսի դեպքեր, երբ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներից հանելու հիմքերը, որոնք նախատեսված են սույն Օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-ին ենթակետերով, 408-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 413-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 418-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 423-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, կարող են հիմք հանդիսանալ այդ անձանց գործունեության կասեցման համար: Այդպիսի դեպքերում անձինք ենթակա են մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներից հանման՝ սույն Օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-ին ենթակետերով, 408-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 413-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 418-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 423-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերով, անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված հանգամանքների ի հայտ գալուց հետո. 5. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձանց նկատմամբ դրանցում ընդգրկվելու պայմանների պահպանումը ստուգելու ժամանակ, ինչպես նաև մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում ընդգրկված իրավաբանական անձանց գործունեության հսկողության ժամանակ կարող են կիրառվել մաքսային հսկողության ձևերը և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցները, որոնք նախատեսված են սույն Օրենսգրքի VI բաժնով: |