Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք. 1. Օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք՝ 1) հաջողությամբ ավարտել են սույն գլխով նախատեսված՝ հարկային ծառայողի պատրաստման դասընթացը, հարկային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից ստացել են հավաստագիր և ընդգրկվել են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում կամ 2) հարկային ծառայողներ են և անցել են սույն գլխով նախատեսված անհրաժեշտ վերապատրաստում. 2. Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը. 3. Հարկային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ներառված անձանցից կամ վերապատրաստում անցած հարկային ծառայողներից հարցազրույցի միջոցով, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում. 3.1. Հարկային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոններն զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 17-րդ հոդվածով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող` հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 3.2. Հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոններն զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել հարկային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն հարկային ծառայողին, որը հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով հարկային ծառայության պաշտոնից. 3.3. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը և այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով. 4. Հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Oպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր ներառում է նաև բարեվարքությանը վերաբերող բաղադրիչ: |