Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 402.1 Վերահսկվող գործարքի ծանուցման վերաբերյալ պարտականությունը չկատարելը. 1. Վերահսկվող գործարքների մասին ծանուցումը Օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝ 1) 5 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի երկու միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ. 2) 3 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ. 3) 1 միլիոն դրամի չափով՝ Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ նախորդ հարկային տարվա արդյունքներով համախառն եկամտի մեկ միլիարդ դրամի շեմը չգերազանցած կազմակերպությունների նկատմամբ. 2. Վերահսկվող գործարքների մասին ծանուցման մեջ հարկային մարմնի կողմից ճշտված ծանուցում ներկայացնելու գրավոր պահանջ ստանալուց հետո սխալ կամ պակաս քանակությամբ տեղեկություններ ներկայացնելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր սխալի կամ պակաս լրացված գործարքի մասով 500 հազար դրամի չափով. 3. Օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում հարկ վճարողի կողմից ճշտված ծանուցում չներկայացվելու կամ ներկայացված առարկությունները հիմնավորված չհամարվելու դեպքում հարկային մարմինը հաշվարկում և գանձման է առաջադրում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի գումարը: |