Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 64 Հարցի քննարկման հատուկ ընթացակարգը. 1. Առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել հատուկ ընթացակարգ, որով չի կարող սահմանափակվել զեկուցողների, նրանց հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել ելույթի կամ հարց տալու համար Կանոնակարգով ուղղակիորեն սահմանված ժամանակը. 2. Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն՝ 1) արտահերթ նստաշրջանը կամ նիստը նախաձեռնողը՝ օրակարգում ընդգրկված հարցի քննարկման մասին. 2) մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովը՝ իր իրավասությանը վերապահված հարցի քննարկման մասին. 3) հիմնական զեկուցողը՝ իր ներկայացրած հարցի քննարկման մասին. 4) քննիչ հանձնաժողովը՝ իր զեկույցի քննարկման մասին. 3. Հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել մինչև Ազգային ժողովի նիստում հարցի քննարկումը սկսվելը և քվեարկության է դրվում առանց քննարկման: |