FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  25

ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ.
1. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում տեղակայված էլեկտրակայանքների, դրանց շենքերի և շինությունների տակ գտնվող հողի, ինչպես նաև դրանց պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով ԷԲ ընկերություններին տրամադրվում են վարձակալության իրավունքով` տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով.
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ԷԲ ընկերությունների համար սահմանել`
    ա) ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերում տեղակայված էլեկտրակայանքների, դրանց շենքերի և շինությունների տակ գտնվող հողի, ինչպես նաև դրանց պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ անվճար, մշտական և հարկադիր սերվիտուտ` նպատակային օգտագործման համար.
    բ) բոլոր հողամասերում, անկախ սեփականության ձևից, էլեկտրաէներգիայի բաշխման օդային գծերի, հենասյուների, ենթակայանների շրջակա տարածքի, օդային և մալուխային գծերի անվտանգության գոտիների և մուտքի իրավունքի համար հողամասի տարածքների նկատմամբ` անվճար, մշտական և հարկադիր սերվիտուտ` նպատակային օգտագործման համար.
3. Հողի սեփականատիրոջ կողմից հողամասի նպատակային օգտագործման սահմանափակումները, որոնք պայմանավորված են ԷԲ ընկերությունների էլեկտրակայանքներին առաջադրվող պարտադիր տեխնիկական պահանջների ապահովման անհրաժեշտությամբ, սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով և կնքված պայմանագրերով: