Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 151 Դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը. 1. Դատական ակտի կատարման փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը. 2. Դատապարտյալն իրավունք ունի դիմելու դատական ակտ կայացրած դատարան` դատական ակտի կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատժից ազատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարցերի մասին միջնորդություններով. 3. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս դատապարտյալն իրավունք ունի մասնակցելու դատական նիստին, տալու բացատրություններ, ներկայացնելու ապացույցներ, հարուցելու միջնորդություններ, հայտնելու բացարկներ, ծանոթանալու գործի նյութերին, բողոքարկելու դատարանի գործողությունները և որոշումները. 4. Եթե դատապարտյալն օտարերկրյա այնպիսի պետության քաղաքացի է, որն ունի Հայաստանի Հանրապետության հետ դատապարտյալների փոխանցման մասին միջազգային պայմանագիր, կամ փոխանցման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու հարցումով. 5. Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ փաստաբանի միջոցով: Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող դատապարտյալի նկատմամբ դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: |