Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Ռեգիստրը. 1. Ռեգիստրում ապահովագրված անձի անձնական տվյալները մշակվում են առանց ապահովագրված անձի համաձայնության. 2. Ռեգիստրում ապահովագրված անձի տվյալները մշակվում են՝ 1) ապահովագրված անձանց ապահովագրական փաթեթի պատշաճ տրամադրման նպատակով. 2) ապահովագրված անձանց իրավունքների և պարտականությունների պատշաճ իրականացումը ապահովելու նպատակով. 3) ապահովագրական հատուցումները տրամադրելու նպատակով. 4) առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պլանավորման, կառավարման, գնահատման նպատակով. 5) առողջության համընդհանուր ապահովագրության համար անհրաժեշտ վիճակագրություն վարելու նպատակով. 6) Հիմնադրամի իրավունքներն իրացնելու և պարտականությունները կատարելու նպատակով. 7) առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մշտադիտարկման նպատակով․ 8) առողջության համընդհանուր ապահովագրության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով․ 9) պետական մարմինների կողմից իրենց՝ օրենքով վերապահված լիազորությունների պատշաճ և լիարժեք իրականացման համար. 3. Ռեգիստրում մշակվում են հետևյալ տվյալները. 1) ապահովագրված անձի մասով՝ ա. անունը, ազգանունը, հայրանունը, բ. սեռը, գ. ծննդյան օրը, ամիսը, տարին (ծննդյան օրը և ամիսը անհայտ լինելու դեպքում նշվում է «01.07» և տարեթիվը), դ. հաշվառման և փաստացի բնակության վայրերը, բջջային հեռախոսի համարը, էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ե. քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում կացության քարտի համարը, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի, այդ տվյալների վավերականության օրը, ամիսը, տարին, տվյալների ստացման կամ թարմացման օրը, ամիսը, տարին, զ. առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի համարը, է․ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան կարգավիճակի, դրա ստացման և դադարեցման օրը, ամիսը, տարին, ը․ ապահովագրված անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 թ․ ապահովագրավճարի չափի և դրա պետական բյուջեի միջոցներից տրամադրվող մասի, դրանց վճարման ժամկետների, բոնուսների մասին տեղեկություններ, ժ․ կանխարգելիչ ծառայություն ստանալու, դրա հերթագրման և իրականացման ժամկետների վերաբերյալ տեղեկություններ, ժա․ ապահովագրական դեպքերը, դրանց սկզբի ու ավարտի օրը, ամիսը, տարին, ստացած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը, դրանց հատուցման վերաբերյալ տվյալները (հատուցման ներկայացված և փաստացի հատուցված չափերը), հերթագրման դեպքում՝ դրա ժամկետները, ժբ․ ապահովագրական փաթեթից դուրս ստացած ծառայությունների և դրանց դիմաց վճարների, վճարման աղբյուրների մասին տեղեկություններ, ժգ․ ապահովագրված անձի կարգավիճակ ստանալու, դրա փոփոխության կամ դադարեցման օրը, ամիսը, տարին, ժդ․ ապահովագրավճար վճարողի կամ չվճարողի կարգավիճակ ստանալու, դրա փոփոխության կամ դադարեցման օրը, ամիսը, տարին, ժե․ ապահովագրավճարի անհատական հաշիվը՝ ապահովագրավճարի հաշվարկային չափը, վճարված չափը, տարբերությունը, ժզ․ բոնուսային միավորների հաշիվը՝ բոնուսային միավորների փոխանցման ամսաթիվը և չափը, դրանց կուտակային չափը, ծախսի չափն ու ամսաթիվը՝ ըստ ուղղությունների․ 2) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների մասով՝ ա. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների անվանումը և դրանց կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անունը, ազգանունը, բ. իրավաբանական անձանց դեպքում` պետական ռեգիստրում գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում` հաշվառման համարը, գ. իրավաբանական անձանց դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, դ. համապատասխանաբար բժշկական օգնության և սպասարկման կամ դեղատնային գործունեության լիցենզիայի համարը, տրման օրը, ամիսը, տարին. 3) առողջության համընդհանուր ապահովագրություն ունեցող անձանց խմբերում չընդգրկվածների՝ օրենսդրությանը համապատասխան վիճակ կամ կարգավիճակ ունեցող՝ սույն օրենքով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ և լրացուցիչ ծառայություններ ստացած անձանց մասով՝ ա. անունը, ազգանունը, հայրանունը, բ. սեռը, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 գ. ծննդյան օրը, ամիսը, տարին (ծննդյան օրը և ամիսը անհայտ լինելու դեպքում նշվում է «01.07» և տարեթիվը), դ. հաշվառման և փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը, էլեկտրոնային, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), ե. քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը և սերիան կամ զինվորական գրքույկի համարը կամ ծննդյան վկայականի համարը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում կացության քարտի համարը, զ․ սահմանված համապատասխան կարգավիճակը և այդ կարգավիճակի ստացման և դադարեցման օրը, ամիսը, տարին, է․ ստացած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը, դրանց ստացման սկզբի ու ավարտի օրը, ամիսը, տարին, վճարման չափերն ու աղբյուրները․ 4) ոչ անձնական տվյալներ. 4. Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ, և դրա տեխնիկական բնութագիրը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին ու նորմերին. 5. Ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատում է Կառավարությունը: |