FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  80

Քրեական պատասխանատվությունից ազատելը հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով.
1. Եթե անձը կամովին հրաժարվում է հանցագործությունից, ապա ազատվում է այդ հանցագործության համար քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար.
2. Հանցագործությունից կամովին հրաժարվելն անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամովին, վերջնականապես դադարեցնելն է կամ արարքի վտանգավոր հետևանքները կանխելը, եթե նա գիտակցել է տվյալ իրադրությունում հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը.
3. Եթե հանցագործությունից կամովին հրաժարվելը դրսևորվում է արարքի հետևանքները կանխելու ձևով, ապա հանցանք կատարող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ միջոցներ է ձեռնարկել իր դիտավորության մեջ ընդգրկված վտանգավոր հետևանքները կանխելու համար և կանխել է դրանք: Եթե ձեռնարկված միջոցները չեն հանգեցրել վտանգավոր հետևանքները կանխելուն, ապա անձի կողմից դրանք կանխելու համար միջոցներ ձեռնարկելը համարվում է քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք.
4. Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը: Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք.
5. Գործիք կամ միջոց տրամադրելու կամ խոչընդոտը վերացնելու եղանակներով օժանդակության դեպքում անձն օժանդակության համար ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա հետ է վերցրել տրամադրած գործիքը կամ միջոցը կամ վերականգնել է խոչընդոտները: Այդ դեպքում անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում հանցագործության մասին չհայտնելու համար, եթե նրա արարքում առկա են այդ հանցակազմի հատկանիշները:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  80

6. Համակատարողը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին հաղորդելով կամ այլ միջոցներով կանխում է կատարողի կողմից հանցագործությունը ավարտին հասցնելը: Եթե համակատարողի գործադրած միջոցները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք: