Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 310 Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը. 1. Ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելը՝ գույքի ուղղակի կամ անուղղակի տրամադրումը կամ հավաքագրումը՝ գիտակցելով, որ այն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվելու է կամ կարող է օգտագործվել անհատ ահաբեկչի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից կամ սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար կամ ֆինանսական ծառայության մատուցումը՝ գիտակցելով, որ այդ ծառայությունը կամ դրա արդյունքն օգտագործվելու է անհատ ահաբեկչի կամ ահաբեկչական կազմակերպության կողմից կամ ուղղված է կամ կարող է ուղղվել սույն օրենսգրքի 308-րդ, 309-րդ, 311-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելուն՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի իմաստով՝ գույք է համարվում սույն օրենսգրքի 121-րդ hոդվածի 10-րդ մասով սահմանված գույքը: |