FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  108

Դատապարտյալին աշխատանքում ներգրավելը.
1. Քրեակատարողական հիմնարկում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ կամ խցեր՝ դատապարտյալներին աշխատանքներում ներգրավելու նպատակով.
2. Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը, ունակությունները և հնարավորինս՝ մասնագիտությունը։ Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի քրեակատարողական հիմնարկի առջև դրված խնդիրներն իրականացնելը.
3. Դատապարտյալն աշխատանքում է ներգրավվում քրեակատարողական հիմնարկում գործող պետական կամ սեփականության այլ ձև ունեցող ձեռնարկությունում, կազմակերպությունում՝ դատապարտյալի պատշաճ պահման և մեկուսացման պահանջներն ապահովելու պայմանով։ Դատապարտյալն իրավունք ունի զբաղվելու անհատական աշխատանքային գործունեությամբ.
4. Աշխատանքով ապահովելու նախապատվությունը տրվում է այն դատապարտյալին, որն ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում.
5. Դատապարտյալի աշխատանքը չպետք է լինի հարկադիր կամ շահագործող բնույթի և չպետք է ուղղված լինի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անձնական շահերը բավարարելուն: