Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 93 Բարձրագույն դատական խորհրդում նիստերի անցկացումը. 1. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին. 2. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող խորհրդի անդամը. 3. Նիստը վարողը բացում է Բարձրագույն դատական խորհրդի նիստը` քվեարկության է դնում օրակարգի հաստատման հարցը, ապա հայտարարում է, թե ինչ հարց է ենթակա քննության և ովքեր են զեկուցելու, անհրաժեշտության դեպքում քննարկման է դնում հաստատված օրակարգում ընդգրկված հարցերի քննության հաջորդականությունը. 4. Բարձրագույն դատական խորհրդի նիստն սկսվում է խորհրդի նախագահի կամ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի այլ անդամի զեկուցումով. 5. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալու խորհրդում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, հարցեր տալու, ներկայացնելու առաջարկություններ և առարկություններ. 6. Բարձրագույն դատական խորհրդի նիստերն արձանագրվում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով: |