Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 270 Դատական նիստում որոշում կայացնելու կարգը. 1. Դատական նիստի ընթացքում լուծվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում` նախապես լսելով դատական նիստին մասնակցող կողմերի կարծիքները. 2. Վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու, փոխելու, անփոփոխ թողնելու, դրա ժամկետը երկարաձգելու կամ այն կիրառելու, ինքնաբացարկ հայտնելու, բացարկն ընդունելու, վարույթին մասնակցելուց ազատելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցն անթույլատրելի ճանաչելու, դատական տուգանք նշանակելու, վարույթից հեռացնելու մաuին որոշումները շարադրվում են առանձին փաuտաթղթի ձևով. 3. Մյուu բոլոր որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին փաuտաթղթի ձևով կամ դրանք դատական նիuտի արձանագրության մեջ մտցնելով. 4. Դատարանի կայացրած բոլոր որոշումներն անմիջապես հրապարակվում են, իսկ առանձին փաuտաթղթի ձևով կայացված որոշումները երեք օրվա ընթացքում տրամադրվում են կողմերին. 5. Վերդիկտը և վարույթը եզրափակող դատական ակտը կայացվում է առանձին սենյակում: Առանձին սենյակում կարող է ներկա լինել միայն տվյալ վարույթն իրականացնող դատավորը: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում: |